Dogma

 

 

Դոգման հայկական ռոք երաժշտության ամենայուրօրինակ ու ամենահանրահայտ խմբերից մեկն է, որը հիմադրվել է 2008 թվականին Երևանում՝ ավելի վաղ շրջանի, արդեն լուծարված MDP (Manic Depressive Psychosis) խմբի անդամներ կիթառահար Հենրիկ (Հենո) Գրիգորյանի և բասկիթառահար Վարդան Գրիգորյանի կողմից։

Դոգմայի երաժշտությունը էթնիկ-ֆոլկլորային երաժշտական մտածողության, մետալի ծանր գործիքային նվագակցության ու պրոգրեսիվ ռոքի անսպասելի լուծումների անկրկնելի համադրություն է։

Խմբի հիմնադիր կազմը հետևյալն էր՝ Հենո Գրիգորյան (կիթառ), Վարդան Գրիգորյան (բաս կիթառ), Զառա Գևորգյան (վոկալ), Դերենիկ (Դերիկ) Վարդումյան (հարվածային գործիքներ)։ 2014 թվականին Դերիկ Վարդումյանին փոխարինում է երիտասարդ թմբկահար Գոռ Ավետիսյանը։

Իր տասնհինգամյա գործունեության ընթացքում խումբը բազմաթիվ ելույթներ է ունեցել ՀՀ ողջ տարածքում, եղել Հայաստանում կայացած երաժշտական մի շարք մեծ միջոցառումների կազմակերպման առաջամարտիկ: Դրանցից իրենց կարևորությամբ հատկապես պետք է առանձնացնել Jethro Tull, Deep Purple, Uriah Heep խմբերի, Ջոն ՄքԼաֆլինի և Իէն Անդերսոնի երևանյան համերգները։ Իէն Անդերսոնն՝ իր 2010 թվականի սեպտեմբերի 24-ի երևանյան համերգի ժամանակ Դոգմայի վոկալիստ Զառա Գևորգյանի հետ կատարել է երկու երգ Jethro Tull-ի և երկու երգ Դոգմայի երգացանկից։ Խումբն առ այսօր մի շարք մենահամերգներ է ունեցել ՀՀ ողջ տարածքում, Գերմանիայում, Լեհաստանում, ձայնագրել է երեք ստուդիական ալբոմ՝ «Էթնիկ-մեթնիկ» (2009թ.), «Անդր Դոգմա» (2013թ.) և «Նա Նե» (2016թ.)։ Դոգմայի համերգային գործունեության մեջ հատկապես ուշագրավ են «Անդր Դոգմա» ալբոմի 2013թ. պրոմո-հյուրախաղերը Հայաստանի մարզերում։

dogmaarmenia@gmail.com