ayb-small

«Այբ» դպրոց և «Ռոքեստր» ակումբ

Մեր կայքի «Խմբեր» բաժնի հայաստանյան խմբերի մասին տեղեկությունները, ալբոմների անոտացիաները, որոշ երգերի տեքստերն ու ակորդները հավաքագրվում են «Այբ» դպրոցի «AybPro» նախագծային ուսումնառության շրջանակներում գործող «Ռոքեստր» ակումբի աշակերտների կողմից՝ դրա ղեկավար, «Oaksenham» ռոք խմբի հիմնադիր և բաս-կիթառահար Վահագն Պապայանի հետ համագործակցությամբ։

 Համագործակցությունը սկսվեց, երբ որոշեցինք համատեղել ուժերը՝ աշակերտների պոտենցիալի ներգրավմամբ ստեղծելու պաշարներ հարթակի համար։ Արդյունքում՝ «Armenia In Rock» հարթակի ստեղծումը դարձավ «Ռոքեստր» ակումբի՝ 2021 թվականի «Made in Armenia» նախագծային ուսումնառության աշխատանքը, որի նպատակն էր հայկական ռոքի մասին իրազեկվածության բարձրացումը։ 

Հայաստանի «Ռոք ասոցիացիա»

Հայաստանի «Ռոք ասոցիացիան» ստեղծվել է 2010թ․-ին հայաստանյան մեկ տասնյակ հեղինակավոր ռոք խմբերի կողմից։ Ասոցիացիայի նախագահ է ընտրվել «Դոգմա» ռոք խմբի հիմնադիր, բաս-կիթառահար Վարդան Գրիգորյանը։ Ասոցիացիայի նպատակն է Հայաստնում ռոք երաժշտության զարգացման պայմանների ստեղծումը, Հայաստանում ռոքի՝ որպես երաժշտական առանձին ուղղության ընկալման ընդլայնումը  և հանրահռչակումը, տարածումը, փառատոնների և համերգների կազմակերպումը։ 

 Ասոցիացիան հաջող կերպով կազմակերպել է մի շարք ռոք համերգներ և փառատոններ, աջակցել նոր կազմավորվող խմբերի։ 

 Ասոցիացիայի հիմնադիր խմբերի ցրվելուց հետո հիմնական աշխատանքն իրենց վրա են վերցրել Վարդանն ու «Դոգմա» խմբի վոկալիստ Զառա Գևորգյանը։ Սակայն քանի որ ասոցիացիայի գործունեությունը համընկնում էր «Վիբրոգրաֆուս» ընկերության գործունեության հետ, և անդամները նույն մարդիկ էին, «Վիբրոգրաֆուսը» հիմնականում իր վրա վերցրեց ասոցիացիայի հիմնախնդիրները։ 

 «Armenia In Rock» փառատոնը և այս հարթակի ստեղծումը կարելի է համարել «Ռոք ասոցիացիայի» գործունեության ամփոփումը և կուլմինացիան։

«OnOff» ընկերություն

«OnOff» -ը տարբեր մեծության համերգների տեխնիկական սպասարկումն ամբողջապես պրոֆեսիոնալ կերպով իրականացնելու համար աուդիո-լուսային և մարդկային ռեսուրսներ ու մեծ ներուժ ունեցող ընկերություն է, որի հետ համագործակցում ենք արդեն բազում տարիներ։ Ընկերությունը դինամիկ կերպով զարգանում է՝ պարբերաբար թարմացնելով տեխնիկական հագեցվածությունը, իսկ բարձրակարգ մասնագետները կարող են խելամիտ լուծումներ առաջարկել տարբեր տարածքներում տեխնիկական պահանջները բավարարելու համար։ 


 +374  77353653

 

32026a64b16ee389069f03e5dcfc6e2f

«Yamaha» երաժշտական խանութ-սրահ

Մեր կայքի գործընկերն է «Yamaha» երաժշտական խանութ-սրահը՝ «Yamaha» ընկերության ներկայացուցիչը Հայաստանում, ում հետ միշտ հաճույքով ենք աշխատում մեր նախագծերն իրականացնելիս։  Խանութում կարող եք գտնել բազմատեսակ որակյալ երաժշտական գործիքներ, ստանալ անվճար խորհրդատվություն և տեղակայում բոլոր տեսակի տարածքների համար: Տրամադրում են նաև հետվաճառքային աջակցություն և երաշխիքային սպասարկում: 

 Մովսես Խորենացի 28

+374 55 534799

«AcoustiKa» երաժշտական խանութ-սրահ

Մեր կայքի գործընկերն է «AcoustiKa» մասնագիտացված խանութ-սրահը, որտեղ կարող եք գտնել որակյալ երաժշտական գործիքներ, այդ թվում՝ մեզ սիրելի և հանրահայտ «Fender» ֆիրմային պատկանող տարբեր երաժշտական գործիքների մեծ տեսականի։ Ինչպես նաև՝ աուդիո համակարգեր և պրոֆեսիոնալ լուսային և վիդեո սարքավորումներ։

Սարյան 24

+374 10 561556 

Կապ

Միանալ մեզ