Empyray

EMPYRAY ռոք խումբը ստեղծվել է 1993 թվականի ամռանը Կարեն Արզումանյանի և Սարգիս Մանուկյանի  նախաձերնությամբ։ Առաջին համերգը տեղի ունեցավ 1994 թվականի ապրիլի 30 ին, և այդ օրը խումբը նշում է որպես ծննդյան ամսաթիվ։

Բազմաթիվ փոփոխություններից հետո խմբի հիմնական կազմը ձեվավորվում է 1999թ.-ին, երբ խմբին միանում է Գիսանե Պալյանը, իսկ մի փոքր ուշ` Դավիդ Խուրշուդյանը։

Չբավարարվելով տեղական ձայնագրման ստուդիաների որակով՝ 2004թ.-ին Կարենի և Գիսանեի ջանքերով հիմնվում է սեփականը՝ «EMPYRAY Studio» անվանումով, որտեղ և սկսում է ձայնագրվել խումբը՝ թողարկելով` «EMPYRAY» (2006 թ.), «ՀՈՒՐ Է» (2009թ.), «ՄԵԿԸՆԴՄԻՇՏ» (2011թ.) ալբոմները։ Բոլոր ստեղծագործությունների հեղինակներն են Կարեն Արզումանյանը և Գիսանե Պալյանը։

Խմբի երգերը սիրվում և տարածվում են հանդիսատեսի լայն շրջանակներում, իսկ մի քանիսը, ինչպիսիք են «Սև ու սպիտակ»,  «Դու չգիտես»,  «Հուր է», ինչպես նաև ֆիլմերի սաունդթրեքերը՝ «Որոգայթ»,  «Բանակում»,  «Սահմանին»  դառնում են հիթեր։  «Ներում եմ քեզ»  և «Սև ու սպիտակ»  երգերը շատ դեպքերում ընդգրկվում են որպես վոկալիստների քննության նյութ տարբեր նախագծերում։

Խումբը տալիս է բազմաթիվ համերգներ Հայաստանում, Արցախում, ԱՄՆ, Պարսկաստանում, Ռուսաստանում, մասնակցում է փառատոններին, այդ թվում նաև բարեգործական, ստանում է բազմաթիվ մրցանակներ՝ “Լավագույն ռոք-ալբոմ”, «Լավագույն ռոք-խումբ», «Լավագույն երգ» անվանակարգերում։

2013թ.-ին խումբը լքում է վոկալիստ Սարգիս Մանուկյան՝ը տեղափոխվելով ԱՄՆ։

Տարբեր դժվարությունների միջով անցած ու մի քանի անգամ կազմ փոխած խումբն այս անգամ կանգնում է բարդագույն խնդրի առջև: Փորձելով աշխատել նոր վոկալիստների հետ՝ 2014-2019թթ. խումբը թողարկում է բազմաթիվ սինգլներ և մի քանի տեսահոլովակ, տալիս է համերգներ և շարունակում մասնակցել  փառատոններին։

2019թ.-ին խմբին միանում են Համլետ Գրիգորյանը (հարվածային գործիքներ) և վոկալիստ Էմիլ  Խոսրովյանը։ Թողարկվում է երկու տեսահոլովակ` «Անպարտելի»,  «Նոր կյանքի համար»  և սինգլներ` «Քեզ կտանեմ»,  «Ուզում եմ կողքիս լինես»։



Ալբոմներ