Eleven Green

  Խորեն Միքայելյանն ու Նարե Նիկոյանը միասին հանդես են գալիս տարբեր նախագծերում դեռ 2014 թվականից։ Բայց միայն 2018 թվականին նրանք որոշեցին ստեղծել  Eleven Green խումբը։ Առաջին ելույթը որպես Eleven Green խումբը համարում է 2019 թվականին կայացած «Armenia In Rock» փառատոնի համերգը (չնայած որ, այդ ժամանակ խումբը հանդես էր գալիս Mik Aelian անվանմամբ):

  Ամեն ինչ սկսվեց խմբի առաջին «Fadein» և «Timeline» սինգլներից, որոնք շատ տարբեր էին իրենց նախորդ ստեղծագործություններից ու շատ լավ արձագանք ստացան հանդիսատեսի կողմից: Նրանք մշակեցին Indie Rock-ից ներշնչված իրենց սեփական հնչողությունը՝ փափուկ, մեղեդային վոկալի և կոշտ էլեկտրոնային ձայների համադրությամբ: Բազմաթիվ երգեր թողարկելուց և Հայաստանում տասնյակ համերգներից հետո խումբը պատրաստ էր իր առաջին շրջագայությանը Եվրոպայում:

2019-ի աշնանը խումբը բազմաթիվ համերգներ ունեցավ եվրոպական տարբեր քաղաքներում: Նույնիսկ համաշխարհային համաճարակի ժամանակ խումբը չդադարեց նոր երգեր գրել իր ունկնդիրների համար և ամեն ամիս նոր երգ էր թողարկում ամսի 11-ին։ 

2022-ի մարտի 11-ին խումբը թողարկեց «Տականք» ստեղծագործությունը, որը շատ սիրվեց հանդիսատեսի կողմից և խմբին ավելի մեծ ճանաչում բերեց:

2022 թվականի ապրիլին Eleven Green-ը հաղթեց «Phoenix» կովկասյան երաժշտական մրցանակաբաշխության «Տարվա դեբյուտ» անվանակարգում։

 Խմբի առաջին «Against The Odds » ալբոմը  թողարկվել է 2023 թ-ի ապրիլի 11-ին։