Երգացանկ
Անմահների վկայական
Անմահների վկայական
Ինձ տվեցին կտրող` մի վկայական`
Անմահների համար միայն,
Որն ինձ տվեց պլյուս իրավունք ու կես,
Որ մեքենաս քշեմ խելագարի պես,
Հայհոյեմ, ազդարարեմ` անասունի պես:
Փառք նախարարին, որն ինձ տվեց վկայական
Անմահ, անմահ, անմահ, անմահների:
Ես հղփացա դարձա պոռոտախոս:
Անմահություն ունեմ անխոս:
Ինձ անհնար է շահից իմ բաժանել,
Ես արդ գիտեմ լեզվով փոսեր փորել:
Էն հին խղճիս վաղուց եմ աքսորել:
Մեր բռունցքներն արդեն եռում են,
Համբերությունն արդեն սպառվում է:
Ձեր ուղեղները ձեզ լքել են,
Ձեր երեսին վաքուց թքել ենք:
Թու…
Թու…
Թու…
Թու…
Խայտառակ
Խայտառակ
Մեր լավ ապոն թաղթը թողեց,
Լավ մի գործ բռնեց։
Տանձ ու խնձոր, շլոր-մլոր
Տակառը լցրեց։
Թթվեց, թթվեց, պճպճացրեց
Ու օղի քաշեց։
Համը տեսավ՝ սիրտը բացվեց,
Հարևաններին կանչեց։
Ապոն խմեց ու հարբեց,
Ձեռը սեղանին զարկեց։
Ամանն ընկավ կոտրվեց՝
Ասին չարը խափանվեց։
Ոչ մի ասած բան չփոխեց
Հե՜յ ջան, ապո ջան։
Հարևաններ, հարսին նայել
Հե՜յ ջան, ապո ջան։
Հա՜յ, վա՜յ խայտառակ
Դմբզով բերնին շրխկացրեց արագ
Խայտառակ եղավ ապոն՝
Փչացրեց երեկոն։
Դուրս գցեց ջահել հարսին,
Վավաշոտ հարևանին։
Հիմա նստել՝ վայ է տալիս
Հե՜յ ջան, ապո ջան։
Շուխուռն ելավ թաղում կայնեց
Հե՜յ ջան, ապո ջան։
Ամեն կռնից շիրա տվին
Լավը ուզեցին։
Տունը քանդին, խայտառակին
Հարսին էլ չոռ ասին։
Ասա ախպեր բա քեզ պե՞տք էր
Հե՜յ ջան ապո ջան։
Որ խմեցիր ու խառնեցիր
Հե՜յ ջան, ապո ջան։
Հա՜յ, վա՜յ խայտառակ
Դմբզով բերնին շրխկացրեց արագ։
Այն ինչ ունեինք
Այն ինչ ունեինք
Շարժումներ ու թույլ քայլեր։
Մտքերի պարկ թակարդներ։
Ներս հոսող դառնություն,
Ու ես դարձա հիշողություն
Փոշմանած փշոտ սրտին,
Մոխրամանն է բարեկամ։
Չես փրկի չես ամոքի։
Չես դառնա ընկեր հոգի։
Այն ինչ ունեինք քաղցր էր,
Այն ինչ վերցրինք դառն է։
Այն ինչ ունեինք քաղցր էր,
Այն ինչ վերցրինք դառն է։
Այն ինչ ունեինք քաղցր էր,
Այն ինչ վերցրինք դառն է։
Այն ինչ ունեինք քաղցր էր,
Այն ինչ վերցրինք ․․․։
Լաո
Լաո
Խուժան ասկյար զորք էր հավքել,
Եկել Մշո դաշտն էր պատել,
Խուժան ասկյար զորք էր հավքել,
Եկել Մշո դաշտն էր պատել։
Սուլթան կուզե ջնջել մզի,
Զարթնի՛ր Լաո, մեռնիմ քզի,
Սուլթան կուզե ջնջել մզի,
Զարթնի՛ր Լաո, մեռնիմ քզի։
Ի՞նչ անիծեմ ես ասկյարին,
Որը սպանեց ջոջ Աբոյին
Ի՞նչ անիծեմ թուրք ասկյարին,
Որը սպանեց ջոջ Աբոյին։
Մեր հույս թողեց օրորոցին,
Զարթնի՛ր Լաո, մեռնիմ քզի,
Մեր հույս թողեց օրորոցին,
Զարթնի՛ր Լաո, մեռնիմ քզի։
Մեր հույս թողեց օրորոցին,
Զարթնի՛ր Լաո, մեռնիմ քզի,
Մեր հույս թողեց օրորոցին,
Զարթնի՛ր Լաո․․․
Ձայն մը հնչեց (A Voice Has Tolled)
Ձայն մը հնչեց (A Voice Has Tolled)
Ձայն մը հնչեց Էրզրումի հայոց լեռներեն
Հայոց լեռներեն։
Թունդ-թունդ ելան հայի սրտեր զենքի շաչյուններ
Զենքի շաչյուններ։
Հայ գյուղացին դարուց ի վեր սուր, զենք չէր տեսած
Սուր, զենք չէր տեսած։
Դաշտը թողուց սուր, հրացան բահի տեղ առավ
Բահի տեղ առավ։
Ձայն է միայն պետք, որ ելնեն թունդ-թունդ
Սրտերը խրոխտ ու կապեն անդունդ։
Թշնամուն գցեն լեռներից էլ վար
Ու կռվեն, ու գոռան, ու գոռան։
Լեբլեբիջիների խմբերգ
Լեբլեբիջիների խմբերգ
Մենք քաջ տոհմի զավակներն ենք, չենք վախի,
Մանր-մունր փորձանքներից չենք փախչի,
Մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք քաջություն,
Ինչ էլ որ լինի, չենք հանդուրժի պարտություն:
Մենք դեռ փոքրուց միշտ սիրել ենք քաջություն,
Ինչ էլ որ լինի, չենք հանդուրժի պարտություն:
Ուրեմն` առաջ, զարկենք թմբուկ հաղթական,
Տանք թշնամուն մենք ծեծ ու ջարդ պատվական.
Թող իմանան` մենք չենք դառնա խաղալիք,
Այնպես պիտ ծեծենք, որ հիշեն հոր հարսանիք:
Տոհմը մեր եղել է քաջերից քաջը,
Անարգել է կայծակների շառաչը,
Մենք էլ նրա զավակներն ենք հարազատ,
Էլ ուրիշ ժառանգ չկա, չկա մեզնից զատ:
Մենք էլ նրա զավակներն ենք հարազատ,
Էլ ուրիշ ժառանգ չկա, չկա մեզնից զատ:
Մարտահրավեր
Մարտահրավեր
Ամպերը քաղեցինք,
Երկիրը պատռեցինք,
Մահվան քթից բռնած՝
Մահերը հաղթեցինք:
Եղբա՛յր, զենքիս ընկեր,
Ձուլենք բռունցքը մեր:
Մեր բախտն իրար հյուսած՝
Բախտին մեր կանգնենք տեր:
Ձայն խորքից քարի
Մհեր կուտար բարձրիկ.
«Թե իմ արյունը դուք ունեք,
Սասնա սերունդ եք,
Ձեր թուր ճեղքե քարին:
Հիշեա՛ հացն ու գինին,
Հիշեա՛ Տեր Կենդանին,
Մարութա Աստվածածին,
Խաչ պատերազմի
Ուժ բազկիդ էղնին»:
Սարդարապատ
Սարդարապատ
Երբ չի մնում ելք ու ճար,
Խենթերն են գտնում հնար,
Այսպես ծագեց, արեգակեց
Սարդարապատի մարտը մեծ:
Ավարայրից ջանք առանք,
Այստեղ մի պահ կանգ առանք,
Որ շունչ առած շունչներս տանք
Սարդարապատի պատի տակ:
Զանգեր։
Բայց մենք չընկանք, մենք միշտ կանք,
Մենք չհանգանք՝ դեռ կգանք,
Երբ տան զանգը, ահազանգը,
Որ մեր հոգու պարտքը տանք:
Զանգեր։
Սերունդներ, ինքներդ ձեզ ճանաչեք։
Սերունդներ, ինքներդ ձեզ ճանաչեք։
Սարդարապատից։
Զանգեր, ղողանջեք,
Սրբազան քաջերին կանչեք
Այս արդար պատից: