Երգացանկ

Anthem: the Unseen Land

Water Spark

Elfy

The Way Back Home

Talybont (tribute to Gentle Giant)

On Reflection (tribute to Gentle Giant)

Time Out

Jester’s Pipe

Merlin’s Jig

Across the Atlantic

Ocean’s Web

Golden Hind

Ունկնդրել

Conquest of the Pacific

Oaksenham խմբի առաջին ստուդիական ալբոմն է: Ձայնագրվել է 2004-2005թ. «MDP» խմբի ստուդիայում, Երևանի Տիկնիկային թատրոնում: Ձայնագրության հնչյունագետ՝ Վարդան Գրիգորյան: Միքսող ինժիներ՝ Վահան Բակունց: Թողարկվել է 2007թ. ֆրանսիական «Musea» լեյբլի կողմից: Շապիկի գեղարվեստական ձևավորում՝ Արտաշես Ստամբոլցյան:

Խմբի կազմը. Վահագն Պապայան՝ բաս-կիթառ, Աշոտ Կորգանյան՝ հարվածայիններ, Վալերի Տոլստով՝ ֆլեյտա, Վարդան Գասպարյան՝ էլեկտրո և դասական կիթառ, Աննա Ադամյան՝ ստեղնաշաայիններ, Կորյուն Բոբիկյան՝ ջութակ

Հրավիրյալ երաժիշտներ. Սոնա Ենգիբարյան (տավիղ), Միքայել Մատնիշյան (թավջութակ), Հարություն Շախկյան (հոբոյ), Անդրանիկ Քոչար (ֆագոտ), Սուրեն Խորոզյան (կլարնետ), Արմեն Սուքիասյան (գալարափող)

Ալբոմում ներկայացված է ավանդական պրոգրեսիվ ռոք խմբի գործիքակազմի և դասական կամերային անսամբլի հնչյունաձուլում: Սեփական գործերի կողքին ներկայացված են «Gentle Giant» խմբի երկու երգերի վերամշակում (On Reflection, Talybont): Հեղինակային ստեղծագործությունների կապող գիծը ծովն է և նավարկությունը: Անվանական հնգամաս սյուիտը թեև հստակ ծրագիր չունի, բայց  ասոցիատիվ սյուժետային գծերով ներշնչված է 16-րդ դարի անգլիացի ծովահենների արկածներից և ավանդապատումներից: Երաժշտությանը հատուկ են տեմբրային և մետրոռիթմիկ կտրուկ անցումները, պոլիֆոնիկ մեղեդայնությունը, լեյտմոտիվային կապը մասերի միջև: Առկա են  մեջբերումներ անգլիական երաժշտության ականավոր ներկայացուցիչների մեղեդիներից (Հենրի Փըրսէլ, Էդուարդ Էլգար, Բենջամին Բրիտեն, Իըն Անդերսոն):

 

Երգացանկ

  1. Anthem: the Unseen Land
  2. Water Spark
  3. Elfy
  4. The Way Back Home
  5. Talybont (tribute to Gentle Giant)
  6. On Reflection (tribute to Gentle Giant)
  7. Time Out

    Conquest of the Pacific

  1. Jester’s Pipe
  2. Merlin’s Jig
  3. Across the Atlantic
  4. Ocean’s Web
  5. Golden Hind
Խումբ
Ժանր
Թողարկման ամսաթիվ
January 13, 2007