Երգացանկ
Anthem: the Unseen Land
Water Spark
Elfy
The Way Back Home
Talybont (tribute to Gentle Giant)
On Reflection (tribute to Gentle Giant)
Time Out
Jester’s Pipe
Merlin’s Jig
Across the Atlantic
Ocean’s Web
Golden Hind
Conquest of the Pacific
Oaksenham խմբի առաջին ստուդիական ալբոմն է: Ձայնագրվել է 2004-2005թ. «MDP» խմբի ստուդիայում, Երևանի Տիկնիկային թատրոնում: Ձայնագրության հնչյունագետ՝ Վարդան Գրիգորյան: Միքսող ինժիներ՝ Վահան Բակունց: Թողարկվել է 2007թ. ֆրանսիական «Musea» լեյբլի կողմից: Շապիկի գեղարվեստական ձևավորում՝ Արտաշես Ստամբոլցյան:
Խմբի կազմը. Վահագն Պապայան՝ բաս-կիթառ, Աշոտ Կորգանյան՝ հարվածայիններ, Վալերի Տոլստով՝ ֆլեյտա, Վարդան Գասպարյան՝ էլեկտրո և դասական կիթառ, Աննա Ադամյան՝ ստեղնաշաայիններ, Կորյուն Բոբիկյան՝ ջութակ
Հրավիրյալ երաժիշտներ. Սոնա Ենգիբարյան (տավիղ), Միքայել Մատնիշյան (թավջութակ), Հարություն Շախկյան (հոբոյ), Անդրանիկ Քոչար (ֆագոտ), Սուրեն Խորոզյան (կլարնետ), Արմեն Սուքիասյան (գալարափող)
Ալբոմում ներկայացված է ավանդական պրոգրեսիվ ռոք խմբի գործիքակազմի և դասական կամերային անսամբլի հնչյունաձուլում: Սեփական գործերի կողքին ներկայացված են «Gentle Giant» խմբի երկու երգերի վերամշակում (On Reflection, Talybont): Հեղինակային ստեղծագործությունների կապող գիծը ծովն է և նավարկությունը: Անվանական հնգամաս սյուիտը թեև հստակ ծրագիր չունի, բայց ասոցիատիվ սյուժետային գծերով ներշնչված է 16-րդ դարի անգլիացի ծովահենների արկածներից և ավանդապատումներից: Երաժշտությանը հատուկ են տեմբրային և մետրոռիթմիկ կտրուկ անցումները, պոլիֆոնիկ մեղեդայնությունը, լեյտմոտիվային կապը մասերի միջև: Առկա են մեջբերումներ անգլիական երաժշտության ականավոր ներկայացուցիչների մեղեդիներից (Հենրի Փըրսէլ, Էդուարդ Էլգար, Բենջամին Բրիտեն, Իըն Անդերսոն):
Երգացանկ
- Anthem: the Unseen Land
- Water Spark
- Elfy
- The Way Back Home
- Talybont (tribute to Gentle Giant)
- On Reflection (tribute to Gentle Giant)
- Time Out
Conquest of the Pacific
- Jester’s Pipe
- Merlin’s Jig
- Across the Atlantic
- Ocean’s Web
- Golden Hind