TMBATA- ն կնվագի SXSW փառատոնին. արևելքից դեպի հարավ-արևմուտք

Tmbata-ն Bambir խմբի ֆլեյտահար Արիկ Գրիգորյանի կողմից հիմնադրված խումբ է, որը ստեղծվել է ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում  աշխատարանների արդյունքում, իսկ այնուհետև ձևավորվել է՝ որպես առանձին երաժշտական միավոր՝ Tmbata Orchestra։ 

Tmbata-ն հանդես է գալիս ավանգարդ-ֆոլք, ֆոլք-ռոք , World Music ժանրերում և ներկայացնում է հայկական ֆոլք երգերի ձեռագրային յուրահատուկ մշակումներ։ 

Մարտի 16-ին և 17-ին TmbaTa Orchestra-ն ելույթ կունենա SXSW 2023 փառատոնին։ Ավելի քան 200 000 հանդիսատես ունեցող հանրահայտ փառատոնը տեղի կունենա մարտին ԱՄՆ Տեխաս նահանգի Օսթին քաղաքում:   

Փառատոնի ելույթներից բացի խումբը նաև համերգներ կունենա ամերիկյան մի քանի քաղաքներում։ Tmbata-ի շրջագայությանը և նորություններին հետևելու համար այցելեք նրանց կայքը՝ https://www.tmbata.com