New Gray-ի դեբյուտային ալբոմը

2023թ.-ի ապրիլի 17-ին «New Gray» խումբը տիկնիկային թատրոնում հյուրընկալեց խմբի ընկերներին և բարեկամներին՝ մտերմիկ միջավայրում ներկայացնելու սպասված առաջին ալբոմը։ 

Ալբոմն անվանել են «Gray Matters», ինչը հայտնի արտահայտության և իրենց խմբի անվանման իմաստների բառախաղ է։ 

Ալբոմի շնորհանդեսին խումբը կատարեց ալբոմում ներառված բոլոր 8 գործերը և մի բան էլ ՝ ավելին։ 
Խմբի հիմնական անդամներին՝ Արմեն Շավերդյանին, Մանանա Ավետիսյանին և Արամե Բանդարիին միացել էր նաև խմբին սատարող ընկեր Իման Գորջիզադեն։ 

Խումբը հրավիրում է նոր ալբոմը լսելու YouTube-ում և հիմնական առցանց ունկնդրման հարթակներում, քանի որ ինչպես իրենք են ասում՝ «Gray Matters»։