Eleven Green- ը թողարկեց նոր ալբոմը

Երկար սպասումից հետո Eleven Green -ը որոշեց «հավանականություններին դեմ գնալ» և թողարկեց իր առաջին՝ «Against The Odds» ալբոմը։ 

2023թ.-ի ապրիլի 11-ին՝ իրենց համար խորհրդանշական այս օրը հավաքվեցին «Բաբելոն» թատրոնում և մտերմիկ ու ընկերական միջավայրում ներկայացրեցին նոր ալբոմը։ 

Համերգ-շնորհանդեսին փոքր սեթով ներկայացրեցին հենց ալբոմի բոլոր գործերը, ներկաներին նվիրեցին իրենց խմբի «artwork»-ով բուքլեթներ։ 

Նրանք առատաձեռն են եղել նաև ալբոմի հարցում՝ «Against The Odds» ալբոմը հասանելի է երաժշտական թվային հարթակներում, ինչպես նաև ազատ ունկնդրման է տեղադրված YouTube-ում։