«Կատաղի հայկականը». ֆրանսիայում լույս է տեսել հայկական մետալ դաշտը ներկայացնող գիրքը

Շուրջ մեկ տարի հայկական մետալ խմբերի մասին պատմող գրքի վրա աշխատելուց հետո 2021թ.-ին Ֆրանսուա Մարտենն ու Մաքսանս Սմանիոտտոն ֆրանսիացի ընթերցողին են հանձնել “Furie Armenien” ՝ Հայաստանի և հայկական սփյուռքի՝ 1965թ.-ից մինչև մեր օրերի մետալ դաշտը ներկայացնող գիրքը։ 

 

 Մաքսենն ու Ֆրանսուան կարծում են, որ հայկական ոգին ապաստան է գտել հայկական մետալ երաժշտության մեջ՝ միախառնելով ավանդական երաժշտությունը, լեգենդներն ու օտար ազդեցությունները՝ այդպիսով հաճախ զարմանալի արդյունքներ տալով։ Նրանց աշխատանքի հիմքում այն երաժիշտներն են, որոնք Հայաստանում կերտել են այս միջավայրը՝ Սովետական Հայաստանից մինչև մեր օրեր։

 

Հեղինակները հույս ունեն, որ այս դժվարին օրերին գիրքը մի փոքր ջերմություն կհաղորդի ռոքի և մետալի հայ սիրահարներին։ Նախատեսվում է գիրքը թարգմանել նաև հայերեն։ Իսկ մինչ այդ՝ ֆրանսերեն գիրքը կարող եք ձեռք բերել՝ անցնելով այս հղումով։ 

 

Գիրքը նաև ներառում է բացառիկ հարցազրույցներ Ian Gillan-ի և այլ հայտնի խմբերի երաժիշտների հետ