Մանրամասներ՝

Ամսաթիվ՝

20Jul2023

Ժամ՝

20:30

Վայր՝

Երևանի պետական տիկնիկային թատրոն

Organized By:

ArmRock

Միջոցառման մասին

 

Հուլիսի 20-ին Palemoon տրիոն կներկայանա մենահամերգով, որի ընթացքում խումբը ձեզ կտանի դեպի իր կախարդական աշխարհ։ Կվայելեք նորաստեղծ տրիոյի սեփական երգերը՝ համեմված ջութակի խորհրդավոր մեղեդիներով, եթերային վոկալի գծերով, ծանր կիթառի և հարվածայինի հնչողությամբ։

 

2022-ի նոյեմբեր ամսին խումբը թողարկեց իր դեբյուտային The Silhouette ալբոմը, որի հիմքում ընկած էն էլեմենտներ դասական, ռոք և ջազ ժանրերից։ Համերգային տիրույթում խումբն աչքի է ընկնում իր բազմաֆունկցիոնալ մոտեցմամբ, քանի-որ խմբի երաժիշտները տիրապետում են մի-քանի գործիքի և ամեն երգի ժամանակ տարբեր գործիքների փոփոխությունն ու հնչողությունն էլ ավելի հետաքրքիր են դարձնում այն։

 

Palemoon-ը (Փեյլմուն) որպես խումբ ստեղծվել է 2019-ին՝ երաժիշտներ Գոռ Կարապետյանի, Դմիտրի Հովհաննիսյանի և Սեմ Ավետիսյանի կողմից։ Մինչ 2019-ը այն հանդիսանում էր երաժշտական նախագիծ, որը չէր ներկայանում համերգային ծրագրով և ստեղծագործում էր միայն ստուդիո տիրույթում։ Խմբի ոճն իր մեջ ներառում է էլեմենտներ փոփ, ռոք, դասական, ջազ և պրոգրեսիվ ժանրերից։ 2022-ի նոյեմբերին թողարկված The Silhouette ալբոմում հստակ երեվում է խմբի ուղղվածությունը դեպի ծանր երաժշտություն, խառնված էլեկտրոնիային պարային ռիթմերով ու դրա հետ մեկ տեղ երգերում հնչում է ջութակի դասական ձայնը, լցված վիրտուոզ անցումներով և ռիֆերով։ Խումբն իր համերգային գործունեությունը սկսել է 2022-ի փետրվար ամսից, ներառելով համերգներ Երևանի ակումբներում, տարբեր փառատոններում, նաև հատուկ ելույթներով հանդես է եկել եվրոպական մի շարք երկրներում։