Tracklist
Սկիզբը (The Beginning)
Սկիզբը (The Beginning)
Երբ սկիզբը սկսվեց,
Երբ հպարտ էր երկինքը,
Ինչքան լավ էր ձեզ հետ:
Հպվելը՝ հրճվանք,
Քայլերը թռիչք էին
Մեզ ի՞նչը կարող էր պահել
Ջահել արյան հավատ, կրակ ու կիրք
Անկեղծ, հպարտ, ուրախ ու մի քիչ գիժ,
Լավն էր, սկիզբը։
Սկիզբը բոլոր դռների բանալին էր
Եվ դա ճիշտ էր գուցե,
Ափսոս, որ միայն
Շատ ուշ հասկացանք մենք
Դռներ կային, որ պետք չէր բացել։
Ջահել արյան հավատ, կրակ ու կիրք
Անկեղծ, հպարտ, ուրախ ու մի քիչ գիժ,
Լավն էր, սկիզբը։
Ի՞նչ եղավ մեզ, մենք որ սկբում այնքան լավն էինք
Սխալ էր միմյանց, այդքան մոտիկից ճանաչելը
Ինչքան ցավ ենք ցանել մեր ձեռքով,
Ցանել ու անցել ենք, դարձել ենք, փորձել ենք,
Մարել մեր սկիզբը։
Թե ինչ ես անում, երբ տանը մենակ ես մնում (What You Do While Being Home Alone)
Թե ինչ ես անում, երբ տանը մենակ ես մնում (What You Do While Being Home Alone)
Երբ փակված են քո դռները, կուրացած՝ պատուհանները,
Եվ քեզ էլ ոչ մի աչք չի հետևում,
Դու մի քիչ նստում, սպասում ես, իսկ հետո արդեն սկսվում է
Մի գաղտնի ու անկեղծ ներկայացում։
Մի՞թե այդ ամենը դու ես,
Թե՞ հենց այդ, որ ես դու։
Մի քանի զգայուն րոպե, և պարզվում է, որ ոչ ոք
Քեզ չի ճանաչում։
Չես պատմի երբեք դու ինձ,
Չի պատմի ձեր հայելին,
Չեն պատմի պատերը ձեր այն մասին,
Ինչ կատարվում էր քեզ հետ։
Առաջին ակտիվ փորձեր, անհանգիստ, գաղտնի գործեր,
Եվ անսանձ երևակայություն․․․
Անպաշտպան առարկաներ, արգելված ցանկություններ
Եվ օդում անպայման երաժշտություն․․․
Իսկ որտե՞ղ է քո հագուստը,
Այդ ինչպե՞ս ես դու պարում,
Համառոտ համառ ամառ,
Միգուցե տարիքի հետ սա կդադարի։
Չես պատմի երբեք դու ինձ,
Չի պատմի ձեր հայելին,
Չեն պատմի պատերը ձեր այն մասին,
Ինչ կատարվում էր քեզ հետ։
Գտա քեզ երկնքում (I Found You in Heaven)
Գտա քեզ երկնքում (I Found You in Heaven)
Գտա քեզ երկնքում
Հանգիստ քնի գրկում
Ժպիտ էր քո դեմքին ու մանկություն էր քո հոգում
Ես հասկացա՝ դա էր իմ փնտրածը
Քնից թանկ բան չկա կյանքում
Ես հասկացա՝ դա էր իմ փնտրածը
Քնից թանկ բան չկա կյանքում
Հանդարտ քո գլխի տակ
Հոգնաց մի թավջութակ
Պատմում է, որ մեր կյանքը ոսկու հոր է անհատակ
Ես ասացի՝ թող մի կողմ կատակդ
Քեզ այստեղ ով կհավատա
Ես ասացի՝ թող մի կողմ կատակդ
Քեզ այստեղ ով կհավատա
Եվ ձեր հրճվանքը ինձ շատ խորթ է
Ձեր կուռքին ես չեմ դավանում
Ով է այս երկար կյանքում հաջորդը
Որ արդեն էլ չի դիմանում
Էլ չի դիմանում
Գտա քեզ երկնքում
Հանգիստ քնի գրկում
Ժպիտ էր քո դեմքին ու մանկություն էր քո հոգում
Ես հասկացա՝ դա էր իմ փնտրածը
Քնից թանկ բան չկա կյանքում
Ես հասկացա՝ դա էր իմ փնտրածը
Քնից թանկ բան չկա կյանքում:
Դե գնա (Go Away)
Դե գնա (Go Away)
Գնաց (հը)
Մի՞թե դու գիտես,
Որ ես քեզ․․․
․․․Մի փորձիր ընդհատել։
Մի՞թե այն անգամ,
Չզգացիր․․․
․․․Փաթաթվիր, չմրսես, սիրելիս։
Չե՞ս հիշում այն ժպիտը քո,
Ջերմ հայացքդ իմ աչքերին հառված,
Չե՞ս հիշում դու այն խենթ երեկոն,
Երբ ես ու դու․․․
Դե գնա, դե գնա,
Չեմ ուզում ես լինել քո ձեռքին
Մի խաղալիք։
Դե գնա, դե գնա,
Կհիշես հետո ժպիտը քո․
Հայացքը իմ։
Կար ժամանակ, երբ ես ապրում էի քեզնով,
Կար ժամանակ, երբ ես փնտրում էի քեզ (ափսոս),
Կար ժամանակ, երբ իմ երազը կարծես
Դառնում էր հուր ու բոցկլտում կյանքով։
Դե գնա, դե գնա,
Կհիշես հետո ժպիտը քո,
Հայացքը իմ։
Դե գնա, դե գնա,
Չես ունենա քո փափագած
Բալիկն ինձանից։
Դու դեռ շատ կզգաս
Գիրկն ամուր՝
Քեզ սիրող․․․տատիկիդ։
Քեզ դեռ շատ կայրի
Շունչը տաք
Քո սիրուն․․․կատվիկի։
Չե՞ս հիշում այն ժպիտը քո,
Ջերմ հայացքդ իմ աչքերին հառված,
Չե՞ս հիշում դու այն խենթ երեկոն,
Երեկոն․․․
Դե գնա, դե գնա,
Չեմ ուզում ես լինել քո ձեռքին
Մի խաղալիք։
Դե գնա, դե գնա,
Կհիշես հետո ժպիտը քո․
Հայացքը իմ։
Սառնարանը (The Fridge)
Սառնարանը (The Fridge)
Ինձ թողիր մենակ,
Հինգ օր շարունակ
Ու չես մտածում,որ ես
Սոված կմնամ։
Դու ինձ մոռացար,
Ինձնից հեռացար,
Սառնարանը՝ երբ չկաս,
Ախ, շատ է դատարկ։
Բայց առանց քեզ ես կյանք չունեմ,
Առանց սիրո
Սովից կմեռնեմ։
Սպասում ենք քեզ՝ նայելով դռանը,
Ես ու մեր տխուր
Սառնարանը
Երբ ես տուն գալու
Ու ճաշ եփելու,
Որ ես կշտանամ նորից
Քո քնքուշ սիրով։
Ախ ինչ լավ էր, երբ
Ապրում էինք ուրախ,
Ես պառկում էր, իսկ դու զբաղվում
Բան-ման եփելով։
Բայց առանց քեզ ես կյանք չունեմ,
Առանց սիրո
Սովից կմեռնեմ։
Սպասում ենք քեզ՝ նայելով դռանը,
Ես ու մեր տխուր
Սառնարանը
Ինձ թողիր մենակ,
Հինգ օր շարունակ
Բայց ես հույս ունեմ, որ դու
Մի ժամից կգաաա՜ս,
Մի ժամից կգաս։
Ճամփորդական երգ (Traveler's Song)
Ճամփորդական երգ (Traveler's Song)
Տեղ տուր ինձ, վաղը ես երկար ճամփա ունեմ անցնելու
Տեղ տուր ինձ, լոկ Աստված գիտե, թե երբ եմ քեզ նորից տեսնելու
Հին մարդիկ, հին հրճվանք ու ցավ թողնելու եմ հեռվում ես։
Կորցնել չգիտեի, գրկել գիտեի, գիտեի գտնել
Կարոտել չգիտեի, բայց դա երբեք ուշ չէ սովորել
Ա՜խ, իմ տուն, իմ կարիք ու սեր, մի՞թե էլ չեմ գալու հետ։
Հին մարդիկ, հին հրճվանք ու ցավ թողնելու եմ հեռվում։
Փողը (Money)
Փողը (Money)
Ընտանեկան պատերի ցեմենտը փողը,
Խարիսխ է նետել իմ գլխում,
Զարթուցիչ է դարձել լարված անպատեհ ժամերի։
Սիրո հաճելի լրացումը փողը,
Խորիմաստ առակներ է պատմում։
Իսկ ես միշտ եղել եմ հեքիաթի կողմնակից։
Իմ չունեցած ազատությունն է փողը,
Իմ չտեսած աշխարհն է փողը,
Իմ ընտանեկան վեճերն է փողը,
Իմ չունեցած աղջիկներն է փողը.
Իմ անարդար ստորացումն է փողը,
Իմ չստացած կրթությունն է փողը,
Իմ սիրելի թշնամին է փողը,
Իմ ատելի բարեկամն է փողը,
․․․փողը․․․փողը․․․փողը․․․փողը․․․փողը․․․․
Ունայնություն է երգում ժողովողը, որ փողն էլ ունայն է,
Բայց ես չեմ կարող դեն նետել այն, ինչ չունեմ։
Ինչքա՞ն կձգեմ ես իմ Ֆեմելի զսպանակը,
Հարգելի Հերակլիտ, պետք է փողը փորձել։
Իմ չսիրած աշխատանքն է փողը,
Իմ չտված նվերներն է փողը,
Իմ պակասող ձեռքերն է փողը,
Իմ թերարժեք օգնութունն է փողը,
․․․փողը․․․փողը․․․փողը․․․փողը․․․փողը․․
Ասք Լուսնի մասին (Moon Saga)
Ասք Լուսնի մասին (Moon Saga)
Արևիկն ասաց՝ մի գնա,
Ու Լուսինն այստեղ կապ չունի,
Կես ժամից հետո մերոնք հյուր կգնան,
Իսկ մենակ մարդ ոնց քնի։
Կես ժամից հետո մերոնք հյուր կգնան,
Իսկ մենակ մարդ ոնց քնի։
Այդ մտքերն ինձ շատ դուր եկան,
Ու Լուսինն այստեղ կապ չունի,
Կես ժամից մենք մնացինք լրիվ մենակ,
Իսկ մենակ մարդ ոնց քնի։
Կես ժամից մենք մնացինք լրիվ մենակ,
Իսկ մենակ մարդ ոնց քնի։
Էս ինչ լավն ես այ Գիշեր
Էս ինչ լավն ես այ Գիշեր՜
Աստղերը ինձ քույր են,
Լուսինն այստեղ կապ չունի
Իմ սիրելին լուռ է
Եվ խոսելու ուժ չունի
Էս ինչ լավն ես այ Գիշեր՜
Էս ինչ լավն ես այ Գիշեր՜
Ես երջանիկ մարդ եմ
Լուսինն այստեղ կապ չունի
Իմ սիրելին վարդ է,
Բայց ծակելու փուշ չունի։
Էս ինչ լավն ես այ Գիշեր՜
Էս ինչ լավն ես այ Գիշեր՜
Երկնքում եմ ես գիշերել
Ու Լուսինն այստեղ կա չունի
Այդ ինչեր արևը իմ գլխին բերեց,
Լավ հանգիստ պետք կլինի․․․
Այդ ինչեր արևը իմ գլխին բերեց,
Լավ հանգիստ պետք կլինի։
Ես ձեզ պես չեմ (I'm Not Like You)
Ես ձեզ պես չեմ (I'm Not Like You)
Ես ձեզ պես չեմ
Ես ձեզ պես չեմ
Ես ձեզ պես չեմ
Ես ձեզ պես չեմ
Ես ուրիշ եմ, դուք ուրիշ եք,
Քանի անգամ եմ ցանկացել ես նետել դա ձեր դեմքին։
Ինչքան տանջանքով ու ցավով է լցրել իմ հոգին,
Որ ես ձեզ պես չեմ, դուք ինձ պես չեք,
Որ ես ձեզ պես չեմ, դուք ինձ պես չեք։
Ինչքան շնորհակալ եմ Աստծուն, որ ես ձեզ պես չեմ։
Ինչքան հրաշալի է հնչում, որ ես ձեզ պես չեմ։
Ես այնքան հաճելի աշխարհներ ունեմ,
Ուր ձեզ տեղ չկա, ուր ես եմ միայն
Ես մենակ եմ այնտեղ, ես այնքան եմ մենակ։
Ինչպես կարող եմ ներել Աստծուն,
Հավատալ նրան ու նրա արդարությանը՝
Հանձնված խնամքի սեփական մենությանը․․․
Հանձնված խնամքի սեփական մենությանը․․․
Հավատալ նրան ու նրա արդարությանը՝
Հանձնված խնամքի սեփական մենությանը․․․
Ես ձեզ պես չեմ
Ես ձեզ պես չեմ
Ես ձեզ պես չեմ
Ես ձեզ պես չեմ
Ես ուրիշ եմ, դուք ուրիշ եք,
Քանի անգամ եմ ցանկացել ես նետել դա ձեր դեմքին։
Ինչքան տանջանքով ու ցավով է լցրել իմ հոգին,
Որ ես ձեզ պես չեմ, դուք ինձ պես չեք,
Որ դու մեզ պես չես, մենք քեզ պես չենք։
Գարուն է եկել (Spring Has Come)
Գարուն է եկել (Spring Has Come)
Գարուն է եկել
Գարուն է բացվել
Իմ մարած սրտին տանտեր է դարձել:
Ախ, քանի տարի
Ես գարուն չէի տեսել
Գարուն է բացվել իմ մարած սրտին
Ու արեւոտ ժպիտով լավ ձնհալ է խոստացել:
Ով էր, որ գարնան հետ
Ձայն էր տալիս ու հրաշք էր ուզում,
Մենք ենք, որ անցնելիս
Լուռ ենք անցնում, բայց գարուն ենք սպասում, ու մի օր
Անշարժ, պարապ այնքան մնաց,
Սառույց կապեց հոգիս:
Աստված, ես ինչ կանեի, եթե
Գարունն անցներ կողքից:
Ջուր դառնամ, ջրվեժ կազմեմ,
Թափ առնեմ, վազեմ,
Թափ առնեմ ու ներս լցվեմ,
Գետ դառնամ, հոսեմ
Ով էր, որ գարնան հետ
Ձայն էր տալիս ու հրաշք էր ուզում,
Մենք ենք, որ անցնելիս
Լուռ ենք անցնում, բայց գարուն ենք սպասում, ու մի օր