Tribute to Beatles — բիթլամանների համար

Սեպտեմբերի 3-ը յուրահատուկ տոն կդառնա բիթլամանների համար, քանի որ Hard Rock Cafe Yerevan-ում այդ օրը կանցկացվի «Tribute to the Beatles» փառատոն-համերգը՝ մասնակցությամբ Հայաստանում հայտնի երաժիշտների և հատուկ հյուր կատարող և դերասան Խավիեր Պարիսիի, որը հանդիսանում է Ջոն Լենոնի ամենավառ ու խարիզմատիկ ընդօրինակողը։ 

Խավիերն իրեն նվիրել է Լենոնի և Բիթլզի երաժշտությանը։ Երևանյան համերգը նրա «Imagine The Beatles legacy» համաշխարհային շրջագայության մի մասն է, որը ներառում է բազմաթիվ շոուներ Ֆիլիպիններում, Չիլիում, Ֆինլանդիայում, Իսպանիայում, Անգլիայում, Մեքսիկայում և Արգենտինայում: 

Խավիեր Պարիսիին բեմում կմիանան հայտնի երաժիշտներ՝

Կիթառ — Ալիշեր Ումառով / պրոֆեսիոնալ դերասան և երաժիշտ Սանկտ Պետերբուրգից։ Աշխատել է տարբեր երաժիշտների ու խմբերի հետ՝  «Гречка», «Дунаевский Orchestra», «Не’мой фронт», «меня зовут Маша» և այլք։ Մասնակցել է տարբեր փառատոնների՝ «Stereoleto», «Воздух», «Ленинградские мосты» և այլն։




Բաս — Միքայել Աբազյան / բազմապրոֆիլ երաժիշտ, երգահան, թողարկել է 7-ից ավել անհատական ալբոմ և սինգլեր, նվագել է տարբեր երաժշտական նախագծերում։



Հարվածայիններ — Աշոտ Կորգանյան / 1990թ.-ից ի վեր նվագել է 15-ից ավել խմբերում, այդ թվում՝ «Bambir», «Oaksenham», «Vox», «Vostan Hayots» և այլն։ Ընդհանուր հաշվով տարբեր խմբերի և երաժիշտների հետ թողարկել է 25 ալբոմ։ 





Ջութակ — Արամ Ասատրյան / Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջին ջութակ։ Դասավանդում է կոնսերվատորիայում։ Որպես ջութակահար նվագակցել է հանրահայտ Jethro Tull-ի, Յան Գիլանի, Սերժ Թանկյանի և Ալ Դի Մեոլայի համերգներին։ Ռոք ոլորտում փորձառությունը սկսել է 1990թ.-ին՝ որպես Oaksenham (ex “Dumbarton Oaks”) խմբի ստեղնահար, վոկալիստ, այնուհետև՝ ջութակահար։ 



Համերգին իր երգացանկից կշեղվի և բիթլզյան յուրահատուկ քավըրներով ելույթ կունենա նաև Հայաստանյան ռոք ոլորտի լավագույն խմբերից «Rozen Tal»-ը։
Իսկ համերգը կբացի երիտասարդ երգչուհի/ երգահան Սյուզի Սիրակը՝ կիթառահար Արեգ Սուքիասյանի նվագակցությամբ։

Հայաստանում բիթլզյան երեկոներին կարոտ բիթլամանների համար սա բացառիկ համերգ է՝ ևս մեկ անգամ միասին հավաքվելու, ձայնակցելու շատերի կյանքում հիմնավոր ազդեցություն թողած 20-րդ դարի մեծագույն խմբերից մեկի երգերին և պատկերացնելու «All the people living life in peace…»։

 

Ուրեմն՝ հանդիպումը սեպտեմբերի 3-ին, ժամը 19:00-ին Hard Rock Cafe Yerevan-ում։
Տոմսերի համար՝ https://tkt.am/am//eid/620