Lelocity

Lelocity-ն indie-rock խումբ է, որի արմատները 2000-ականների սկզբերում են: Վոկալիստն ու կիթառահարն արդեն միասին էին, իսկ 2012 թվականին ռոք-խումբ կազմավորելու համար նրանք միավորվեցին այլ հրաշալի երաժիշտների հետ։

Խումբը գրում է իր երաժշտությունը և պարբերաբար ելույթներ է ունենում տեղական համերգասրահներում: Lelocity-ն հանդես է եկել նաև որոշ փառատոններում ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ (Armenia in Rock, Tbilisi Open Air, One Caucasus և այլն…):

Խումբը թողարկել է երկու ալբոմ՝ «Lelocity» (2016) և «Let Go» (2017), մի քանի սինգլ և վեց տեսահոլովակ։

Խմբի տարբեր կազմերում հիանալի երաժիշտներ են նվագել: Ներկայիս կազմն այսպիսին է. 

Էրիկ Սեյրանյան — կիթառ

Արեգ Սուքիասյան — բաս

Հայկ Գալստյան — հարվածայիններ

Լելո Բալյան — վոկալ