Երգացանկ
Գնա (Leave)
Գնա (Leave)
Գնա ու տար քեզ հետ գիշերն այն մութ,
Անտառը մռայլ անգութ:
Տար ուրվականին այդ շփոթված,
Երազանքները քո մաշված:
Իսկ երկնքից իջնող աստղերը-երը-երը, սերը,
Ինձ հիշեցում են քո աչքերը-երը-երը, սերը:
Եվ թող աստղերը միշտ փայլեն,
Ինձ հեռվից լուսավորեն:
Չէ որ դու գիտես մոռանալ,
Չէ որ դու ուզում ես գնալ, գնա, գնա-ա:
Գնա-ա:
Գնա ու տար տերևն աշնանային
Եվ խելագար ուրվականին:
Թող հուշերը մեր մոռացված,
Եվ լիճը այն զարմացած:
Իսկ երկնքից իջնող աստղերը-երը-երը, սերը,
Ինձ հիշեցում են քո աչքերը-երը-երը, սերը:
Եվ թող աստղերը միշտ փայլեն,
Ինձ հեռվից լուսավորեն:
Չէ որ դու գիտես մոռանալ,
Չէ որ դու ուզում ես գնալ, գնա, գնա-ա:
Գնա-ա:
Գնա ու տար ժպիտդ խորիմաստ,
Եվ պետք չէ ո՛չ վկա, ո՛չ փաստ:
Գնա թող քեզ անտառը մոռանա,
Եվ մեր ստվերները հեռանան:
Իսկ երկնքից իջնող աստղերը-երը-երը, սերը,
Ինձ հիշեցում են քո աչքերը-երը-երը, սերը:
Եվ թող աստղերը միշտ փայլեն,
Ինձ հեռվից լուսավորեն:
Չէ որ դու գիտես մոռանալ,
Չէ որ դու ուզումես գնալ, գնա, գնա-ա:
Գնա-ա:
Սարերը (Mountains)
Եւ ուրիշ ոչինչ (And Nothing Else)
Եւ ուրիշ ոչինչ (And Nothing Else)
Ձգտելով հեռու չքվել՝
Թողնելով այստեղ մոռացված հույսեր
Փորձելով տանել միայն,
Մոլորված ոտքեր, անհոգի աչքեր
Եւ ուրիշ ոչինչ...
Եւ ուրիշ ոչինչ:
Փողոցներ երկար ու ձիգ՝
Անծեր ցամաքի մի խուլ անկյունում,
Երբ կողքիդ չկա ոչինչ,
Ստվերդ է միայն քեզ անվերջ հայհոյում
Եւ ուրիշ ոչինչ...
Եւ ուրիշ ոչինչ:
Կփորձես աղոթք երգել,
Կիսաքանդ վանքի խորանի առջեւ,
Կխնդրես Աստծուց միայն,
Փրկել քո հոգին, վերջ տալ այս կյանքին
Եւ ուրիշ ոչինչ…
Եւ ուրիշ ոչինչ:
She Has Gone
Into Her Life
Աղջիկ ջան (Hey Girl)
Աղջիկ ջան (Hey Girl)
Աղջիկ ջան,
Ասա դու ինձ,
Թե ինչով եմ ես տարբերվում ամբոխից
Չէ որ դու քայլում ես նրանց շարքերում,
Ինձ ես լքում:
Չէ որ քուն, քուն, քուն քո մեջ կա,
Քուն, քուն, քուն իմ մեջ:
Բալիկ ջան,
Լսի դու ինձ,
Արի գնանք այս ճահիճից հեռանանք,
Հեռուներում մեզ քրթնաջան ու անքուն.
Գիշերներ են սպասում:
Չէ որ քուն քուն քուն քո մեջ կա,
քուն քուն քուն իմ մեջ:
Լսեք տիկին,
Խնդրեմ հիշեք,
Թե ինչպես մենք, անկողնում պարում էինք շեյք:
Իսկ այստեղ այս քուն ճահճում
Նույնիսկ վալսն է ահավոր թվում
Չէ որ շեյք շեյք շեյք Ձեր մեջ կա
Շեյք շեյք շեյք իմ մեջ
Քուն քուն քուն քո մեջ կա,
Քուն քուն քուն, քո հետ:
Flyer’s Song
Flyer’s Song
So I was born in little town that is made of cloud
But my wings are too short to fly
And I just told my hand would fly or drifting in my eyes
But all I do turns into cloud
So I wish to run, wish to get to the flyers being the one
Get to the flyers get to the sun
Get to the flyers being the one
Get to the flyers get to the sun
Sometimes I think ill die without of testing heights
It seems to me I have no chance
Sometimes I feel I am the one to go the sun
To feel the feel of the heights flights
So I wish to run, wish to get to the flyers being the one
Get to the flyers get to the sun
Get to the flyers being the one
Get to the flyers get to the sun
Get to the flyers being the one
Get to the flyers get to the sun
Get to the flyers being the one
Get to the flyers get to the sun
Echo Men
The Little Fool
Պատեր (Walls)
Պատեր (Walls)
Պատեր, պատեր, պատեր.
Պատեր իրար դեմ։
Մի՞թե մարդիկ պատեր են.
Պատեր իրար դեմ։
Եվ ես, եւ դու, եւ նա՝
Մռայլ ու խուլ պատեր...
Մի՞թե մեր ներսում միայն
Գորշ աղյուսներ են։
Մարդ, մարդ, մարդ,
Սա է քո աշխարհը...
Փախուստ, փախչել, թաքչել.
Պատեր իրար դեմ։
Փակվել, փորձել փրկվել.
Պատեր իրար դեմ։
Եթե ուզես գոտիդ
Դարձնել վզիդ մի զարդ,
Մի՛ շտապիր, գուցե մենք էլ
Հոգնել ենք քեզնից շատ։
Մարդ, մարդ, մարդ,
Սա է քո աշխարհը։
Պատեր, պատեր, պատեր։
I Sense
One Sunday Morning
Sad Song
Հասարակ աղջիկներ, հասարակ տղաներ (Simple Girls, Dimple Guys)
Գորշ (Grey)
Քո Աչքերը (Your Eyes)
Քո Աչքերը (Your Eyes)
Քո աչքերը ինձ դարձրել են խելագար,
Քո շուրթերը գինետուն են ինձ համար:
Երբ քայլում եմ քո կողքից,
Դու քնքուշ ժպտում ես ինձ, ասես
Լինեմ ես երազում:
Քո ամեն հայացքից ես թռչում եմ երկինք
Եւ երկար երկիր չեմ իջնում:
Ինձ զգում եմ անընդմեջ,
Ոնց որ արջը մեղրի մեջ, ու քեզ
Ամեն մարդ կասի,
Որ կյանքի բերումով յոթը երգ գիտեմ,
Եւ բոլոր յոթն էլ քո մասին:
Իսկ շատերն ասում են ինձ՝
Վատ է այս տղան,
Բայց քո չքնաղ աչքերին
Ես ոնց դիմանամ:
Երազն այս երկնային թող ձգվի ինձ համար շատ երկար
շատ երկար…