Երգացանկ

Վարսակի արտում (Comin’ Thro’ the Rye)

Գութանի երգ (Song of the Plough)

Գարեջուր (Willie Brew’d a Peek O’maut)

Կիկոսի մահը (Death of Kikos)

Կենաց երգ (Auld Lang Syne)

Կացին ախպեր (Comrade Axe)

Նուրբ ակնարկ (Discreet Hint)

Քառյակներ (Quatrains)

Գարու հատ Ջոմ (John Barleycorn: A Ballad)

Քարը մոտ է գլորման (The Rock Is About to Roll)

Երջանիկ որբևայրի (The Joyful Widower)

Թամբալ Արշո (Arsho the Lazy)

Ոտաբոբիկ աղջիկ (Mally’s Meek, Mally’s Sweet)

Անհաղթ աքլոր(The Invincible Rooster)

Findley (What is That At My Bower-Door)

Հայոց լեռներում (In the Armenian Highlands)

Armenian Scotch (Two Poets)

Armenian Scotch

Բամբիռ հայկական ֆոլկ-ռոք խումբը, որը մշտապես առանձնանում է հայկական և միջազգային երաժշտամշակութային տարրերի յուրահատուկ համակցմամբ, 2011 թ․ թողարկեց Armenian Scotch ալբոմը խմբի հիմնադրման 30-րդ տարեդարձի առթիվ։ Ալբոմը նվիրված է Հովհաննես Թումանյանի 140-ամյակին և շոտլանդացի բանաստեղծ Ռոբերտ Բըրնսի 250-ամյակին։ Չնայած նշված տարեդարձերից «վիսկին» ուշացավ երկու տարի՝ սակայն ինչպես նշում է խմբի հիմնադիր Ջագը՝ Գագիկ Բարսեղյանը՝ դա հայկական սովորություն է։ Ալբոմում տեղ գտած 18 երգերի մեծ մասը տարբեր տարիներին Ջագի հեղինակած ստեղծագործություններն են, որոնց թեմատիկ նմանությունը թույլ է տվել դրանք համատեղել հայ-շոտլանդական տարրեր կրող ալբոմում։ 

Կելտական մշակույթի՝ լեզվի, երաժշտության և ազգային սովորույթների հանդեպ ունեցած սերը մշտապես իր ազդեցությունն է թողել Բամբիռ խմբի երաժշտական ձեռագրի վրա, և Armenian Scotch ձայնասկավառակը դրա կենդանի վկայությունն է: Ալբոմում հմտորեն կիրառված է կելտական երաժշտությանը հատուկ լադային երանգը, տեմպոռիթմը։ Թեպետ երգերը հիմնականում հայերեն են, օգտագործված արտահայտչամիջոցներով կորչում է հայկականի ու շոտլանդականի սահմանային զգացողությունը։ Ընդգծվում են Հայաստանի և Շոտլանդիայի նմանությունները, որոնցից ամենաակնառուն լեռնային բնությունն ու լանդշաֆտն են, որտեղ ծնվել ու մեծացել են ամենայն հայոց բանաստեղծ Թումանյանն ու Շոտլանդիայի ազգային բանաստեղծ Բըրնսը։ «Երկուսն էլ Rockայր են», — կատակում է Ջագը։ Ալբոմում ընդգրկված երգերը որոշ դեպքերում գրվել են Թումանյանի և Բըրնսի ստեղծագործությունների հիման վրա։ Օրինակ՝ «Կիկոսի մահը» երգի հիմքում Թումանյանի համանուն հեքիաթն է, իսկ Ջագի կատարած հավելումները օգնել են արձակ ստեղծագործությունը մոտեցնելու չափածո կերտվածքին՝ երգային տրամաբանություն հաղորդելով: Սկավառակի հինգերորդ երգը՝ Auld Lang Syne-ը, շոտլանդական ժողովրդական երգ է, որի համար որպես խոսքեր ավանդաբար օգտագործվում է Ռոբերտ Բըրնսի Auld Lang Syne բանաստեղծությունը։

Ալբոմի ձայնգագրմանը մասնակցել են Գագիկ Բարսեղյանը (վոկալ, կիթառ), Գուրգեն Հակոբջանյանը (վոկալ, ֆլեյտա), Արմեն Սարգսանը (բաս-կիթառ), Վլադիմիր Ոսկանյանը (հարվածային գործիքներ), Թաթուլ Եղիազարյանը (ջութակ): Հիմնական կազմից բացի՝ հրավիրվել են նաև այլ երաժիշտներ, օգտագործվել են տարաբնույթ գործիքներ։ 

Երաժշտության միջոցով մշակութային փոխանակման կարևորության շեշտադրումը մշտապես եղել է խմբի գաղափարախոսական թիրախներից մեկը։ Armenian Scotch  ձայնասկավառակը առաջին հայացքից տարբեր թվացող մշակույթների հատման, թերևս, լավագույն դրսևորումներից է։ Նրանում գործածված արտահայտչամիջոցները, հնարամտորեն կիրառված գեղարվեստական լուծումները սահմաններ չեն ճանաչում։ 

 

Ալբոմի երգացանկը՝

1․ Վարսակի արտում (Comin’ Thro’ the Rye)

2․ Գութանի երգ (Song of the Plough)

3․ Գարեջուր (Willie Brew’d a Peek O’maut)

4․ Կիկոսի մահը (Death of Kikos)

5․ Կենաց երգ (Auld Lang Syne)

6․ Կացին ախպեր (Comrade Axe)

7․ Նուրբ ակնարկ (Discreet Hint)

8․ Քառյակներ (Quatrains)

9․ Գարու հատ Ջոմ (John Barleycorn: A Ballad)

10․ Քարը մոտ է գլորման (The Rock Is About to Roll)

11․ Երջանիկ որբևայրի (The Joyful Widower)

12․ Թամբալ Արշո (Arsho the Lazy)

13․ Ոտաբոբիկ աղջիկ (Mally’s Meek, Mally’s Sweet)

14. Անհաղթ աքլոր(The Invincible Rooster)

15․ Findley (What is That At My Bower-Door)

16․ Հայոց լեռներում (In the Armenian Highlands) 

17․ Armenian Scotch (Two Poets)

Խումբ
Ժանր
Թողարկման ամսաթիվ
January 1, 2011