Tracklist
Գնացքը (The Train)
Գնացքը (The Train)
Ես՝ գնացք, ես՝ գնացք
Քո մարմնի երկաթուղում
Քո ճամփաները տեղ-տեղ թաց են,
Բայց դա ոչինչ, ես լավ գնացք եմ:
Թեև դու գերազանց ցնցվում ես,
Ես չեմ կանգնում, ես սլանում եմ:
Մեքենավարս թունդ հարբած է,
Նա չի կարող պահել գնացքը:
Սլաքավարդ խելագար է,
Նա միշտ փոխում է իմ կանգառը:
Արի հեռու կանգնենք ամեն ինչից,
Միայն թե մենք հասնենք, հասնենք վերջին:
Ինչ էլ որ անես, ես կհասնեմ
Առաջին LAV երգ (Գտա քեզ երկնքում) (First LAV Song/I Found You in Heaven)
Առաջին LAV երգ (Գտա քեզ երկնքում) (First LAV Song/I Found You in Heaven)
Գտա քեզ երկնքում
Հանգիստ քնի գրկում
Ժպիտ էր քո դեմքին ու մանկություն էր քո հոգում
Ես հասկացա՝ դա էր իմ փնտրածը
Քնից թանկ բան չկա կյանքում
Ես հասկացա՝ դա էր իմ փնտրածը
Քնից թանկ բան չկա կյանքում
Հանդարտ քո գլխի տակ
Հոգնաց մի թավջութակ
Պատմում է, որ մեր կյանքը ոսկու հոր է անհատակ
Ես ասացի՝ թող մի կողմ կատակդ
Քեզ այստեղ ով կհավատա
Ես ասացի՝ թող մի կողմ կատակդ
Քեզ այստեղ ով կհավատա
Եվ ձեր հրճվանքը ինձ շատ խորթ է
Ձեր կուռքին ես չեմ դավանում
Ով է այս երկար կյանքում հաջորդը
Որ արդեն էլ չի դիմանում
Էլ չի դիմանում
Գտա քեզ երկնքում
Հանգիստ քնի գրկում
Ժպիտ էր քո դեմքին ու մանկություն էր քո հոգում
Ես հասկացա՝ դա էր իմ փնտրածը
Քնից թանկ բան չկա կյանքում
Ես հասկացա՝ դա էր իմ փնտրածը
Քնից թանկ բան չկա կյանքում
Քո Աչքերը (Your Eyes)
Քո Աչքերը (Your Eyes)
Քո աչքերը ինձ դարձրել են խելագար,
Քո շուրթերը գինետուն են ինձ համար:
Երբ քայլում եմ քո կողքից,
Դու քնքուշ ժպտում ես ինձ, ասես
Լինեմ ես երազում:
Քո ամեն հայացքից ես թռչում եմ երկինք
Եւ երկար երկիր չեմ իջնում:
Ինձ զգում եմ անընդմեջ,
Ոնց որ արջը մեղրի մեջ, ու քեզ
Ամեն մարդ կասի,
Որ կյանքի բերումով յոթը երգ գիտեմ,
Եւ բոլոր յոթն էլ քո մասին:
Իսկ շատերն ասում են ինձ՝
Վատ է այս տղան,
Բայց քո չքնաղ աչքերին
Ես ոնց դիմանամ:
Երազն այս երկնային թող ձգվի ինձ համար շատ երկար
շատ երկար…
Աղջիկները չունեն (խելք) (Girls Don't Have (Brains))
Աղջիկները չունեն (խելք) (Girls Don't Have (Brains))
Աղջիկները խելք չունեն,
Դա վաղուց են ինձ ասել:
Նրանց իմ հմայքը միշտ
Շատ դժվար է տեղ հասել,
Բայց դու իմ ձեռքից չես պրծնելու:
Գուցե ես թշվառ եմ շատ,
Կամ էլ ուժս չի պատում:
Քո կրծքին ես տեղ չունեմ
Եվ ստիպված գնում եմ տուն:
Քար եմ ես ինչ-որ մեկի երիկամներում,
Ինձ ճնշում ես ու սպասում՝ երբ եմ դուրս գալու.
Թեկուզ դառնաս դու ծառ (դառնաս դու ծառ)
Կամ ինչ-որ կենդանի,
Ես ոչ մի արգելքի (մի արգելքի)
Առջեւ կանգ չեմ առնի:
Ինձ չի հուզել երբեք (հուզել երբեք),
Թե ինչ կա քո մտքին,
Եթե ինձ չսիրես (ինձ չսիրես),
Կուտեմ քո տատիկին:
Երբ քնում եմ, երազում
Վատ բաներ եմ տեսնում ես,
Թե երազս քեզ պատմեմ,
Ինձ հաստատ կկործանես:
Նույնիսկ կխեղդես ինձ Սեւանում:
Փող չունեմ, բայց շատ է պետք,
Շատ բաներ կան անելու,
Թե Աստծով մենք միանանք,
Քեզ ու խոզ եմ պահելու:
Քար եմ ես ինչ որ մեկի երիկամներում,
Ինձ ճնշում են ու սպասում՝ երբ եմ դուրս գալու:
Դե Գնա (Go Away)
Դե Գնա (Go Away)
Գնաց (հը)
Մի՞թե դու գիտես,
Որ ես քեզ․․․
․․․Մի փորձիր ընդհատել։
Մի՞թե այն անգամ,
Չզգացիր․․․
․․․Փաթաթվիր, չմրսես, սիրելիս։
Չե՞ս հիշում այն ժպիտը քո,
Ջերմ հայացքդ իմ աչքերին հառված,
Չե՞ս հիշում դու այն խենթ երեկոն,
Երբ ես ու դու․․․
Դե գնա, դե գնա,
Չեմ ուզում ես լինել քո ձեռքին
Մի խաղալիք։
Դե գնա, դե գնա,
Կհիշես հետո ժպիտը քո․
Հայացքը իմ։
Կար ժամանակ, երբ ես ապրում էի քեզնով,
Կար ժամանակ, երբ ես փնտրում էի քեզ (ափսոս),
Կար ժամանակ, երբ իմ երազը կարծես
Դառնում էր հուր ու բոցկլտում կյանքով։
Դե գնա, դե գնա,
Կհիշես հետո ժպիտը քո,
Հայացքը իմ։
Դե գնա, դե գնա,
Չես ունենա քո փափագած
Բալիկն ինձանից։
Դու դեռ շատ կզգաս
Գիրկն ամուր՝
Քեզ սիրող․․․տատիկիդ։
Քեզ դեռ շատ կայրի
Շունչը տաք
Քո սիրուն․․․կատվիկի։
Չե՞ս հիշում այն ժպիտը քո,
Ջերմ հայացքդ իմ աչքերին հառված,
Չե՞ս հիշում դու այն խենթ երեկոն,
Երեկոն․․․
Դե գնա, դե գնա,
Չեմ ուզում ես լինել քո ձեռքին
Մի խաղալիք։
Դե գնա, դե գնա,
Կհիշես հետո ժպիտը քո․
Հայացքը իմ։
Սառնարանը (Կարոտ) (The Fridge (Longing))
Սառնարանը (Կարոտ) (The Fridge (Longing))
Ինձ թողիր մենակ,
Հինգ օր շարունակ
Ու չես մտածում,որ ես
Սոված կմնամ։
Դու ինձ մոռացար,
Ինձնից հեռացար,
Սառնարանը՝ երբ չկաս,
Ախ, շատ է դատարկ։
Բայց առանց քեզ ես կյանք չունեմ,
Առանց սիրո
Սովից կմեռնեմ։
Սպասում ենք քեզ՝ նայելով դռանը,
Ես ու մեր տխուր
Սառնարանը
Երբ ես տուն գալու
Ու ճաշ եփելու,
Որ ես կշտանամ նորից
Քո քնքուշ սիրով։
Ախ ինչ լավ էր, երբ
Ապրում էինք ուրախ,
Ես պառկում էր, իսկ դու զբաղվում
Բան-ման եփելով։
Բայց առանց քեզ ես կյանք չունեմ,
Առանց սիրո
Սովից կմեռնեմ։
Սպասում ենք քեզ՝ նայելով դռանը,
Ես ու մեր տխուր
Սառնարանը
Ինձ թողիր մենակ,
Հինգ օր շարունակ
Բայց ես հույս ունեմ, որ դու
Մի ժամից կգաաա՜ս,
Մի ժամից կգաս։
Գրկաբաց երգ (Open-Armed Song)
Գրկաբաց երգ (Open-Armed Song)
Գրկաբաց ընդունեք դուք գարունը,
Եվ երգը սիրո կհնչի,
Գուցե թե հանկարծ ինչ-որ մեկն էլ
Իր ծոցը մի օր ձեզ կանչի․․․
Գուցե թե հանկարծ ինչ-որ մեկն էլ՜
Իր ծոցը մի օր ձեզ կանչի։
Գրկաբաց ընդունեք դուք ամառը,
Եվ մի հար՞՞՞՞՞ լողանալ,
Որ երբ դուք հանեք ձեր շորերը,
Դրանից ոչ ոք չմահանա․․․
Որ երբ դուք հանեք ձեր շորերը՜,
Դրանից ոչ ոք չմահանա։
Գրկաբաց ընդունեք դուք աշունը,
Ինչքան էլ մրգեր որ ու տաք,
Ոչ ոք չի հացնի, թե ինչու եք
Հանկարծ պպզել ծառի տակ․․․
Ոչ ոք չի հացնի, թե ինչու եք՜
Հանկարծ պպզել ծառի տակ։
Գրկաբաց ընդունեք դուք ձմեռը,
Ու ուրախ փաթիլներ են փայլում,
Ոչինչ, որ կապտել ու ցնցվում եք,
Եվ սառույց թեքելով եք քայլում․․․
Ոչինչ, որ կապտել ու ցնցվում եք՜,
Գարունն է քայլում առջևում։
Պարերի արքան (King of Dance)
Պարերի արքան (King of Dance)
Ինձ դեռ շատ դու կհիշես,
Պարերի արքան եմ ես։
Իմ ձեռքով շոյող-ճկուն
Ես հասնում եմ քո հոգուն՝
Խորքում։
Իսկ ջահերը իմ կրքի
Լույս են տալիս ամենքին՝
Պայծառ։
Գիշերները մութ ու վառ
Ես պարում եմ անդադար,
Այն պարերը, որ լույսով
Վերհիշում ես դու հույսով՝
Թաքուն։
Բայց պահում ես քեզ այնպես,
Բե՛ս, կարծես դու չգիտես՝
Ոչինչ։
Չէ որ երբեք ես թույլ չեմ տա քեզ
Գիշերը քնել, գիշերը սպանել,
Պարի՛ր ինձ հետ ու պարզ կտեսնես՝
Ինչ ասել է այս գիշերը
Արքայի գրկում լինել։
Երբ մթնում է քաղաքում,
Սիրտն է ձեր թույլ բաբախում։
Գիշերները ծախեցիք,
Մի քիչ հանգիստ գնեցիք՝
Փողով։
Իսկ լուսինը կույս ու հեզ
Փնովում է հիմա ձեզ՝
Էխ դու՛ք։
Ես ապրում եմ կատվի պես,
Հենց այդպես պիտի ապրես,
Որ գիշերը հասկանա,
Որ իրեն չես մոռանա՝
Երբեք։
Չէ որ պետք է ընդունել,
Մեղք է գիշերը քնել՝
Վատնել։
Չէ որ երբեք ես թույլ չեմ տա քեզ
Գիշերը քնել, գիշերը սպանել,
Պարի՛ր ինձ հետ ու պարզ կտեսնես՝
Ինչ ասել է այս գիշերը
Արքայի գրկում լինել։
Երբ պարում ենք ես ու դու,
Մեր մեջ կրակն է թնդում,
Մենք պահում ենք մեզ, ինչպես
Արեգակը պինդ լինես՝
Գրկած։
Տրվելով արբած շոգին,
Պար է գալիս մեր հոգին՝
Ուրախ։
Չէ որ երբեք ես թույլ չեմ տա քեզ
Գիշերը քնել, գիշերը սպանել,
Պարի՛ր ինձ հետ ու պարզ կտեսնես՝
Ինչ ասել է այս գիշերը
Արքայի գրկում լինել։
Կլինես դու իմը (You Will Be Mine)
Կլինես դու իմը (You Will Be Mine)
Ինչ եղավ ինձ հետ,
Ես դեռ չգիտեմ:
Ընկնում էի նորից պատուհանից ցած:
Բայց դա դեռ ոչինչ,
Չէ որ դու այսօր
Ինձ շշնջացիր՝ մի քիչ կարմրած, որ
Կլինես դու իմը,
Կլինես դու իմը,
Կլինես դու իմը,
Միայն այս գիշեր...
Կլինես դու իմը,
Կլինես դու իմը,
Կլինես դու իմը,
Միայն այս գիշեր...
Ոչինչ չեմ տեսնում,
Ոչինչ չեմ լսում,
Գլխիս մեջ երգում է հարբած մի Ամուր:
Դու կարծես թե տանն ես,
Արձակել ես շանդ,
Իսկ սոված քո շունը ինձ է մոտենում, բայց
Կլինես դու իմը,
Կլինես դու իմը,
Կլինես դու իմը,
Միայն այս գիշեր...
Կլինես դու իմը,
Կլինես դու իմը,
Կլինես դու իմը,
Միայն այս գիշեր…
Ասք Լուսնի մասին (Moon Saga)
Ասք Լուսնի մասին (Moon Saga)
Արևիկն ասաց՝ մի գնա,
Ու Լուսինն այստեղ կապ չունի,
Կես ժամից հետո մերոնք հյուր կգնան,
Իսկ մենակ մարդ ոնց քնի։
Կես ժամից հետո մերոնք հյուր կգնան,
Իսկ մենակ մարդ ոնց քնի։
Այդ մտքերն ինձ շատ դուր եկան,
Ու Լուսինն այստեղ կապ չունի,
Կես ժամից մենք մնացինք լրիվ մենակ,
Իսկ մենակ մարդ ոնց քնի։
Կես ժամից մենք մնացինք լրիվ մենակ,
Իսկ մենակ մարդ ոնց քնի։
Էս ինչ լավն ես այ Գիշեր
Էս ինչ լավն ես այ Գիշեր՜
Աստղերը ինձ քույր են,
Լուսինն այստեղ կապ չունի
Իմ սիրելին լուռ է
Եվ խոսելու ուժ չունի
Էս ինչ լավն ես այ Գիշեր՜
Էս ինչ լավն ես այ Գիշեր՜
Ես երջանիկ մարդ եմ
Լուսինն այստեղ կապ չունի
Իմ սիրելին վարդ է,
Բայց ծակելու փուշ չունի։
Էս ինչ լավն ես այ Գիշեր՜
Էս ինչ լավն ես այ Գիշեր՜
Երկնքում եմ ես գիշերել
Ու Լուսինն այստեղ կա չունի
Այդ ինչեր արևը իմ գլխին բերեց,
Լավ հանգիստ պետք կլինի․․․
Այդ ինչեր արևը իմ գլխին բերեց,
Լավ հանգիստ պետք կլինի։
Գարուն է եկել (Spring Has Come)
Գարուն է եկել (Spring Has Come)
Գարուն է եկել
Գարուն է բացվել
Իմ մարած սրտին տանտեր է դարձել:
Ախ, քանի տարի
Ես գարուն չէի տեսել
Գարուն է բացվել իմ մարած սրտին
Ու արեւոտ ժպիտով լավ ձնհալ է խոստացել:
Ով էր, որ գարնան հետ
Ձայն էր տալիս ու հրաշք էր ուզում,
Մենք ենք, որ անցնելիս
Լուռ ենք անցնում, բայց գարուն ենք սպասում, ու մի օր
Անշարժ, պարապ այնքան մնաց,
Սառույց կապեց հոգիս:
Աստված, ես ինչ կանեի, եթե
Գարունն անցներ կողքից:
Ջուր դառնամ, ջրվեժ կազմեմ,
Թափ առնեմ, վազեմ,
Թափ առնեմ ու ներս լցվեմ,
Գետ դառնամ, հոսեմ
Ով էր, որ գարնան հետ
Ձայն էր տալիս ու հրաշք էր ուզում,
Մենք ենք, որ անցնելիս
Լուռ ենք անցնում, բայց գարուն ենք սպասում, ու մի օր
B Side: