Upon All the Living and the Dead
Oaksenham խմբի երկրորդ ստուդիական ալբոմն է: Ձայնագրվել և միքսվել է 20011-2012թ. «S’HARMONY» ստուդիայում: Հնչյունային ռեժիսոր՝ Արման Ավետիսյան: Մասթերինգ՝ Սերգեյ Գասպարյան: Թողարկվել է 2017թ. թվային ֆորմատով «Bandcamp» հարթակում: Շապիկի գեղարվեստական ձևավորումը՝ Արտաշես Ստամբոլցյանի:
Խմբի կազմը. Վահագն Պապայան՝ բաս-կիթառ, Աշոտ Կորգանյան՝ հրավածայիններ, Վարդան Գասպարյան՝ էլեկտրո և դասական կիթառ, Վարդան Հարությունյան՝ ստեղնաշարայիններ, Արամ Ասատրյան՝ ջութակ
Ի հակադրություն առաջին ալբոմի, այս դեպքում Օքսենհեմը հրաժարվել է դասական գործիքների լայնամասշտաբ կիրառումից: Միայն մեկ կոմպոզիցիայում (Moonage) խմբին օգնության են եկել հին ընկերներ Վալերի Տոլստովը (ֆլեյտա) և Անդրանիկ Քոչարը (ֆագոտ): Ալբոմում խումբը առաջին անգամ դիմում է երգային ժանրին: Երգերի տեքստերը գրել են Վարդան Գասպարյանը (Ձյուն) և Վահագն Պապայանը (Մուսա): Երկու երգն էլ կատարել է Շուշան Պետրոսյանը, ով նաև նշանակալից ֆինանսական մասնակցություն է ունեցել ալբոմի ձայնագրման աշխատանքներին:
Ալբոմի անունը վերցրած է Ջեյմս Ջոյսի «Դուբլինցիներ» շարքը եզրափակող «Մեռյալները» պատմվածքի վերջին նախադասությունից. “His soul swooned slowly as he heard the snow falling faintly through the universe and faintly falling, like the descent of their last end, upon all the living and the dead.”
Ինչպես և առաջին ալբոմում ծրագրային հստակ կոնցեպտը բացակայում է, բայց ասոցիատիվ մակարդակով համարները կապված են ձմռան, մահվան և հոգևոր մայրամուտի թեմաներով: Հրաժարվելով դասական գործիքակազմից, այնուամենայնիվ խումբը հավատարիմ է մնում երաժշտության սիմֆոնիզացված շարադրանքի սկզբունքներին: Երաժշտական թեմաներ և մոտիվներ հաճախ ներթափանցված են գործերի միջև: Աjսպես՝ Maid in Fugue կոմպոզիցիան ֆուգա է Winter Maid-ի թեմաներից մեկով: Եզրափակիչ Afterdeath Fantasy-ն սկսվում է մեկնարկային Death Penalty-ի դարձվածքներով:
Երգացանկ
- Death Penalty
- Winter Maid
- Storm in the Crown
- Snow
- Oakwood
- Moonage
- Adventures of the Violet
- Maid in Fugue
- Muse
- Afterdeath Fantasy