Բացահայտենք լուսնի գունատ կողմը. Palemoon մենահամերգ

Հուլիսի 20-ին Palemoon տրիոն կներկայանա մենահամերգով, որի ընթացքում խումբը ձեզ կտանի դեպի իր կախարդական աշխարհ։ Համերգը տեղի կունենա Երևանի պետական տիկնիկային թատրոնի փոքր դահլիճում։ Կվայելեք նորաստեղծ տրիոյի սեփական երգերը՝ համեմված ջութակի խորհրդավոր մեղեդիներով, եթերային վոկալի գծերով, ծանր կիթառի և հարվածայինի հնչողությամբ։

Այս համերգով սկսվում է ArmRock-ի նախաձեռնած «Փոքր բեմ Live»համերգաշարը։ 
Հուլիսի 20-ի համերգի տոմսերը կարող եք ձեռք բերել միայն ArmRock կայքից՝ ԱՅՍ ՀՂՈՒՄՈՎ ⇐ 

2022-ի նոյեմբեր ամսին խումբը թողարկեց իր դեբյուտային The Silhouette ալբոմը, որի հիմքում ընկած էն էլեմենտներ դասական, ռոք և ջազ ժանրերից։ Համերգային տիրույթում խումբն աչքի է ընկնում իր բազմաֆունկցիոնալ մոտեցմամբ, քանի-որ խմբի երաժիշտները տիրապետում են մի-քանի գործիքի և ամեն երգի ժամանակ տարբեր գործիքների փոփոխությունն ու հնչողությունն էլ ավելի հետաքրքիր են դարձնում այն։

Palemoon-ը (Փեյլմուն) որպես խումբ ստեղծվել է 2019-ին՝ երաժիշտներ Գոռ Կարապետյանի, Դմիտրի Հովհաննիսյանի և Սեմ Ավետիսյանի կողմից։ Մինչ 2019-ը այն հանդիսանում էր երաժշտական նախագիծ, որը չէր ներկայանում համերգային ծրագրով և ստեղծագործում էր միայն ստուդիո տիրույթում։ Խմբի ոճն իր մեջ ներառում է էլեմենտներ փոփ, ռոք, դասական, ջազ և պրոգրեսիվ ժանրերից։ 2022-ի նոյեմբերին թողարկված The Silhouette ալբոմում հստակ երեվում է խմբի ուղղվածությունը դեպի ծանր երաժշտություն, խառնված էլեկտրոնիային պարային ռիթմերով ու դրա հետ մեկ տեղ երգերում հնչում է ջութակի դասական ձայնը, լցված վիրտուոզ անցումներով և ռիֆերով։ Խումբն իր համերգային գործունեությունը սկսել է 2022-ի փետրվար ամսից, ներառելով համերգներ Երևանի ակումբներում, տարբեր փառատոններում, նաև հատուկ ելույթներով հանդես է եկել եվրոպական մի շարք երկրներում։

Խմբի ստեղծագործական որոնումներին ու աշխատանքներին կարող եք ծանոթանալ նրանց յութուբյան ալիքում՝ ⇒ ԱՅՍՏԵՂ.  


Հուլիսի 20-ի համերգի տոմսերը կարող եք ձեռք բերել միայն ArmRock կայքից՝ ԱՅՍ ՀՂՈՒՄՈՎ ⇐