Tracklist

Testosterone

Red Beast

Sexy Monkey

Pure Poison

A4 Faces

Flaming Memories

Eyes Too Wide

Fish Heart

Song to My Son

White Elephants (Սպիտակ փղեր)

Ogre Mushrooms

Վեր թե վար (Up or Down)

Diffusion

Effervescent Happiness

«A4» ALBUM ANNOTATION

2004 թվականին հիմնադրված հայկական «Որդան Կարմիր» ալտերնատիվ ռոք խմբի առաջին ամբողջական, լիամետրաժ CD-ն «A4» ալբոմն է, որը պարունակում է մետալի, ալտերնատիվ ռոքի և ֆոլք- ռոքի տարրեր։ Թողարկվել է 2013 թվականի սեպտեմբերի 12-ին, և ներառում է 14 գործ։ Ալբոմը գրվել է մեկ տարվա ընթացքում և ձայնագրվել Մոսկվայում հետևյալ կազմով.  Վահան Պողոսյան – վոկալ, Դավիթ Գրիգորյան – կիթառ, Դավիթ Գալստյան – բաս կիթառ,  Պայքար Չախոյան – հարվածայիններ: 

Մասթերինգն իրականացվել է Միացյալ Նահանգներում։ Ալբոմի շնորհանդեսը կայացել է Երևանի Տիկնիկային թատրոնում։ «Որդան Կարմիրը» «A4» ալբոմը ներկայացրել է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում և Իսպանիայում Եվրոպայում փոքր շրջագայության ընթացքում։ «А4»-ի «А4 Faces» երգը դարձել է հայտնի «Rock Band 3» համակարգչային խաղի սաունդթրեքը։

«A4-ը բոլորիս հայտնի թղթի ֆորմատն է, որ մարդկանց շրջանում հաճախ հանդիպում է որպես ստանդարտ, քառակուսի կարծրատիպ: Շատերի մտածելակերպը կարծես պատճենված լինի: Երգերից մեկում այսպիսի խոսքեր կան․ «Ձեր մտքերն են պատճեն մեկի մտքերից»։ Դա ճիշտ չէ» ,-ասում է խմբի վոկալիստ Վահան Պողոսյանը: Նոր ձայնասկավառակը բենդի անդամները ներկայացնում են որպես ըմբոստություն մարդու անտարբերության, անհաղորդության, թելադրված շրջանակներից դուրս գալու անկարողության դեմ. «Սա այդ շրջանակները քանդելու փորձ է: Մենք պայքարում ենք միայն նեգատիվի դեմ: Մարդիկ կան, որ կարծրատիպերով են ապրում եւ ուղղորդվում են բազմաթիվ չգրված օրենքներով: Իհարկե, մեր իրականության մեջ շատ դրական երևույթներ կան, բայց կան նաև այնպիսիք, որ կոմպլեքսավորում են և մտցնում հենց այդ «A4» ֆորմատի մեջ: Պետք է զանազանել այդ ֆորմատի մեջ հայտնվող լավը վատից»: Հեղինակները խոստովանում են, որ իրենք ևս շատ հարցերում շրջանակի մեջ են, բայց «ստեղծագործական գործունեության ընթացքում դուրս են գալիս դրանից եւ փորձում ազատվել բոլոր քառակուսիներից»: Արդյունքն էլ «A4» ալբոմն է, որի երգերի հիմնական մասն անգլերեն է, ինչը նախկինում բնորոշ չի եղել խմբին։ 

Ալբոմի երգացանկը․

  1. Testosterone
  2. Red Beast
  3. Sexy Monkey
  4. Pure Poison
  5. A4 Faces
  6. Flaming Memories
  7. Eyes Too Wide
  8. Fish Heart
  9. Song To My Son
  10. White Elephants
  11. Ogre Mushroom
  12. Up or Down
  13. Diffusion
  14. Effervescent Happiness
Artists
Genres