Unaesthetic
«Unaesthetic» մետալ խումբը «Daeron» սիմֆոնիկ բլեք մետալ խմբի հարակից նախագիծն է: Կոմպոզիցիոն առումով նրանք որդեգրել են ավելի կինեմատոգրաֆիկ մոտեցում՝ զուգակցելով մռայլ տրամադրությունը ռիթմիկ ռիֆերի և գրավիչ (կպչուն) կրկներգերի հետ, ստանալով խավարի և գեղեցկության, կործանման և սոփեստության խառնուրդ: Երգերը սկսվում են ծանրոտ, հետո դառնում քնարական, հետո վերածվում տարաբնույթ ինչ-որ բանի: Այդ կերպ կոտրում են շրջանակը. սա է Անէսթետիկը: