High
Խումբը կազմավորվել է 2014 թվականի աշնանը Երևանում՝ դառնալով Second Moon խմբի իրավահաջորդը։ Հիմնադիրներն են Մարտին Շահաբազյանը (դաշնամուր, ստեղներ, մելոդիկա, վոկալ), Գոռ Ավետիսյանը (հարվածային գործիքներ) և Արմեն Հաջյանը (բաս կիթառ)։ Իրենց երգերում խումբը համատեղում է պրոգրեսիվ ռոքը դասական երաժշտության, ջազի և հայկական երաժշտության տարրերի հետ։ Խումբն իր վրա կրել է Muse, Radiohead, Porcupine Tree, King Crimson խմբերի, Տիգրան Համասյանի, Սերգեյ Ռախմանինովի և այլ երաժիշտների ազդեցությունը։ 2015 թվականին High-ը գրել է երաժշտություն Նարինե Գրիգորյանի «Հովնան» ներկայացման համար։ Հետագայում պաշտոնապես թողարկել է երկու սինգլ՝ Ապակի (2019) և Օրը` տարի (2021): 2021 թվականին խումբը պատրաստվում է թողարկել առաջին ալբոմը։ High-ը համագործակցել է Կաթիլ խմբից Ռոբերտ Սիմոնյանի (բաս կիթառ), Leprous խմբից Ռաֆայել Վեինռոթ Բրաունի (թավջութակ) և այլ երաժիշտների հետ։ 2015 թվականին մասնակցել է Fête de la Music, իսկ 2019-ին՝ Armenia in Rock փառատոններին։ 2020 թվականի ապրիլին խումբը մասնակցել է նաև Ծիծեռնակաբերդում կայացած Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման երեկոյին։