Երգացանկ
Կոմունիստ / Kommunist
Հաշիշ / Hashish
Հաշիշ / Hashish
«Մայահույի» կույր սրբերը
Եկել են ինձ տեսության
Բերել են վառ գույներով հայացք
Ստվերն իմ ազատության:
«Մայահույի» խուլ համրերը
Գալիս են այցի
Տալիս են ինձ խոսք ու բառ
Շնորհը դատարկ տողի:
«Հաշ» տեսիլքները
Ինձ մոտ են հացի
Մղձավանջս դարձնում են երազ
Նվիրում գունավոր քամի:
«Մայահույի» կույր սրբերը
Երգում են ....
Բերել են, հասցրել ինձ տուն
Ծնել մանկություն....
Զորթյան Քանդակ / Zorthian Sculpture
Հոպ ջան / Hop Jan
Հոպ ջան / Hop Jan
Ապ ջան,
Ջան է ջան,
Որ մայլից ես,
Է քեզի ղուրբան,
Ծօ, ծօ,
Ապ ջան,
Ջան է ջան,
Ծօ մայլեդ որն է,
Է քեզի ղուրբան:
Պոլոզից հարի Ջղեր,
Ծիտրոից հիշողություններ,
Չատոենցից Ծիտ ու Վազիկ,
Ընկեր Մառգո ու Վարդանիկ:
Մայլի տղեք ձեզ ղուրբան,
Ձեր լիզուն ձեզ պահապան:
Հօպ ջան, Լեննական,
Ռեկորդներիդ ղուրբան,
Հեյ, ջան, ջան իմ Գյումրի,
Լոթի-փոթի տղոնց հայրենիք
Թե որ չլինես Լեննական,
Երկիր ինչխ ցենտռի գար,
Ջիգյարի շեփոր, հոգու ժավել,
Քռթ մակինթոշ:
Ապ ջան,
Ջան է ջան,
Որ մայլից ես,
Է Քեզի ղուրբան,
Ապ ջան,
Ջան է ջան,
Մայլեդ, որն է,
Է քեզի ղուրբան,
Վարը ասին քաղքի վրա
Թռչող թավա է հայտնվե,
Թռչող թավա երկնքից,
Ծօ աշես վով էր կուլ տվե,
Բերնիդ ռազմեռին ղուրբան,
Ղոնախ են կռնա նեղենան:
Հօպ ջան Լեննական,
Ռեկորդներիդ ղուրբան,
Հեյ, ջան, ջան իմ Գյումրի,
Լոթի-փոթի տղոնց հայրենիք:
Ոտից գլուխ մեր Լեննական,
Բոշի մայլից Փափախան,
Տեքստիլ, Չռչռ, Պալիգոն,
Քռթ արդի բան:
Ջղր-տաքսիստ Ջղեր Խաչիկ
Տգից ֆայկա դու միշտ հագի,
,,,,,,, Երթամ գամ,
Խորատեքիս պլանը տամ:
Խելքի դոնոր մայլի տղեք,
Խորատեքին համ հոտ տվեք,
Մե վախտովմ կբաժնվինք,
Կարճ շալվարով վարը կեղնինք,
Հաստատ:
Լեն, լեն, լեն, բոլ Լեննական
Բոշի մայլից Փափախան,
Տեքստիլ, Չռչռ, Պալիգոն,
Լոթի-փոթի տղոնց լեքսիկոն:
ԾՕ, լեն, լեն, լեն բոլ Լեննական,
Բոշի մայլից Փափախան,
Տեքստիլ, Չռչռ, Պալիգոն,
Լոթի-փոթի տղոնց լեքսիկոն:
Լեն, լեն, լեն բոլ Լեննական,
Բոշի մայլից Փափախան,
Տեքստիլ, Չռչռ, Պալիգոն,
Լոթի-փոթի տղոնց լեքսիկոն:
Ծօ մեր Կում Կում Կում Կում Կումայրի,
Ծո աշե լիզուդ փաթ չընկնի,
,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,
ՔԱՂՔԻՑ ԴՈՒՍ ՔԱՂԱՔ ՇԻՆԻՆ:
Սեվ Բլուզ / Black Blouse
Կանչէ Կռունկ / Kanche Krunk
Knocks On The Door
Սարեն Գուկամ / Saren Gukam
Սարեն Գուկամ / Saren Gukam
Ես սարեն կուգայի,
Դուն դուռը բացիր.
Ձեռըդ ծոցըդ տարար,
Ա՜խ արիր, լացիր։
Վա՜յ, վա՜յ, վա՜յ, վառվում եմ,
Վա՜յ, վա՜յ, վա՜յ, հալվում եմ,
Հալվում, վառվում եմ։
Ես մի չոր ծառ էի,
Դու գարնան արև.
Քո սիրով ծաղկեցավ
Իմ ճյուղն ու տերև։
Վա՜յ, վա՜յ, վա՜յ, վառվում եմ,
Վա՜յ, վա՜յ, վա՜յ, հալվում եմ,
Հալվում, վառվում եմ։
Թե ինձ չէիր առնի,
Ինչո՞ւ սիրեցիր.
Մի բուռ կըրակ եղար,
Սիրտըս էրեցիր։
Վա՜յ, վա՜յ, վա՜յ, վառվում եմ,
Վա՜յ, վա՜յ, վա՜յ, հալվում եմ,
Հալվում, վառվում եմ։
Մանկական Խաղեր Children's Games
Մանկական Խաղեր Children's Games
Անշառ մանկական խաղերից բացի,
Երբ խաղում էինք մենք մեր բակերում,
Անմիտ խաղեր կան մեծերի համար,
Որոնց օրենքները դեռ հնուց են դրված,
ԵՎ ով խաղթեց այն, հաղթողն է դրա,
Ով սպանեց շատ, հերոս կդառնա:
Նույնն է լրիվ, ոչինչ չի փոխվել,
Երբ մենք բակերում թղթե զենքերով
Իրար էինք սպանում:
Մի բան է փոխվել. հաստատ ես գիտեմ,
Որ խաղն այդ մանկական վատ հետք է թողել,
Մեծերի մոտ, որ դառնում է անմիտ, լուրջ ու դաժան մի բան:
Հետքն է դրա հայացքը մանկան,
Որ պետք է դառնա մեզ պես մարդասպան:
Ու մանկական խաղն այս
Օծում է մեզ իբրև մարդասպան:
Մեծերից սովորած հին խաղ է սա,
Բայց արդեն հիմա ի ծնե եկած վարք է դա:
Մանուկներ նստած համակարգչի առաջ,
Առանց առիթի սպանում են իրար:
Սկզբում սպանել հաճույքի համարª
Ասելով ուղղակի մի խաղ է սա:
Հետո այդ խաղը դառնում է անհրաժեշտ
ՈՒ անբաժան մի բան:
Մեր թողած միակ հետքն է սա,
Որ կոչվում է Խաղեր մանկական:
ՈՒ լուռ, լուռ, լուռ, լուռ
Սպասում ենք, թե կփոխվի մի բան,
ՈՒ լուռ, լուռ, լուռ, լուռ
Գնում ենք նույն ճամփով առաջ:
Մանկական հուշերից մնում է մի բան.
Որ խաղն այդ մի օր կդառնա իրական:
Միլիտարի-Ստալինիստական Honky Tonk 1900
Միլիտարի-Ստալինիստական Honky Tonk 1900
միլիտարիստական ուժեր են կիրառել
հակաժողովրավարական ջոկատ նոր օրենք է կարգել
իրավաբանկան ապարատը
հոշոտում է անմեղին
բռնադատապարտում եք անհապաղ
մի անտերի
արժեքները քո խեղդել են
հենց քո բերանում
հերոսներին քո ձեռքով սպանել
կիսադատարկ քո գրպանում
քաաքագետների խմբակ
հեղափոխություն է հայտարարել
ճորտատիրական համակարգը ցայս
ճորտատիրականով փոխարինել
մշակութահասարակարգը քաք
հանճարեղ է հոյակապ
անընկալունաբանության զոհ
էլիտ ստրկակարգ
ձեռքերում ես բութ մտքերի
ինչ ել փոխես ջան
ինչ ել որ դու փոխես
քեզ չես փոխի
1900 ոչ մի թվի օրենքներ են հորինել
հաստավիզների հսկա բանակ առաջնորդ կարգել
իրավաբանական համաճարակ
բոլորին են դատապարտում
բարոյական փլուզման առաջ կանգնած
ծուռ վիզ մարդու