Tracklist
Կապ չունի
Կապ չունի
Ամառ-ձմեռ նույն պատմություն
Դու անում ես չարություն,
Թափած մազեր, կարճ շրջազգեստ
Ավելի քան՝ շատ համեստ:
Մի քիչ քամի, փայլող աչքեր
Դու կոտրում ես շատ սրտեր,
Դու դա գիտեիր ու շատ վստահ
Կառավարում էիր ապագան:
Բայց էս դեպքը հեչ քո վզով չէր, աղջի,
Դու կանգնած ես իմ կողքին, ուզում ես խորը շնչի
Ավելորդ ձևերդ ստեղ հաստատ երբեք չեն անցնի,
Ես՝ միշտ տեր, դու՝ հնազանդ, դրանից չես փախչի:
Տաք, թե սառը, կապ չունի
Դու հալացնում ես բոլորի,
Փախած հոտեր, գծած քայլվածք
Քեզ դու զգում ես համարձակ:
Քո շարժումներն ու երեկոն
Ինձ տարան դեպի կենտրոն,
Օդը կանգնած, մարդիկ սառած
Քեզ հետևում էին ապշած:
Ամառ-ձմեռ նույն պատմություն
Տա՞ք, թե՞ սառը, կապ չունի:
Ամառ-ձմեռ նույն պատմություն
Տա՞ք, թե՞ սառը, կապ չունի:
Բայց էս դեպքը հեչ քո վզով չէր, աղջի,
Դու կանգնած ես իմ կողքին, ուզում ես խորը շնչի
Ավելորդ ձևերդ ստեղ հաստատ երբեք չեն անցնի,
Ես՝ միշտ տեր, դու՝ հնազանդ, դրանից չես փախչի:
Հատվածներով
Հատվածներով
Նորից լուսաբացը, որ թողնում է քեզ անշունչ
Կրկին այն հատվածը, որ անվերջ ես դու նայում
Եղավ այն երազը, որ քշում էր քեզ հեռուն
Լույսով լցված սենյակը, փայլում էր, սևանում:
Երբ քայլում ես փողոցներով,
Երբ ճախրում ես դու երկնքով,
Երբ անցնում ես դու զանգերով.
Ես քրքրվում եմ հատվածներով:
Գրքերում գրված խոսքերը դու դաջում ես քո գլխում
Երբեմնի ասած բառերը քեզ դատարկ են հիմա թվում
Եկավ այն վայրկյանը, երբ սառում ես դու մտքում,
Լույսով լցված քո սիրտը խփում էր, արագանում:
Երբ քայլում ես փողոցներով,
Երբ ճախրում ես դու երկնքով,
Երբ անցնում ես դու զանգերով,
Ես քրքրվում եմ հատվածներով:
Բոնապարտ
Բոնապարտ
Մարսել ես թույնը, փոխել ես գույնդ,
Դավաճանել ես... ինքդ քեզ,
Կեղծը շիտակ ա, դեմքդ դիմակ ա
Հայլու մեջից նայում ա, տե՛ս:
Վախը հարգանք ա, բերանդ փակ ա
Քեզ ինչ ասեն... տենց էլ կանես,
Բայց կարևորը, որ տեղդ տաք ա,
Քո փայ ոսկորն էլ մեծ ա, կարծես:
Նոր ընկերներ, հներն՝ անտեսված,
Քայլում ես հպարտ, պարոն Բոնապարտ,
Կողքինդ սոված, Դու կուշտ ու անդարդ,
Քիթդ ցցած, հեգնական հայացք:
Մարսել ես թույնը, փոխել ես գույնդ,
Դավաճանել ես... ինքդ քեզ,
Կեղծը շիտակ ա, դեմքդ դիմակ ա
Հայլու մեջից նայում ա, տե՛ս:
Քո երազանքը բաց օվկիանոսն ա,
Դու՝ գիշատիչ, մենք՝ մանր ձկներ,
Բայց դե քո տեղը, դա ջրափոսն ա,
Անձրևաորդեր են, սովա՞ծ ես. կե՛ր:
Նոր ընկերներ, հներն՝ անտեսված,
Քայլում ես հպարտ, պարոն Բոնապարտ,
Կողքինդ՝ սոված, Դու՝ կուշտ ու անդարդ,
Քիթդ ցցած, հեգնական հայացք:
Քամի
Քամի
Երբ մեր քաղաքի վրա օրը բացվեց,
Նայեցիր պատուհանից, ժպտացիր ինքդ քեզ,
Որոշի՜ր չնկատել դու դատարկ երևույթներ,
Լինել ազատ, երջանիկ, ունենալ թևեր:
Լվացվեցիր, հագնվեցիր, նայեցիր հայելու մեջ,
Հայելու միջի պատկերը ժպտաց ու ողջունեց,
Դուրս եկար դու տանից, քաշեցիր դու խորը շունչ,
Դու սիրում ես ապրել քո սիրած աշխարհում:
Փողոցով քայլելուց քո աչքերն են վազում,
Շտապող մարդկանց մեջ դու նրան ես փնտրում,
Նայում ես դու վերև՝ խնդրելով ուղղորդել,
Ամպերն են քեզ հուշում գնա դեպի արև:
Եվ դու վազում ես խեղդվելով, որ հասնես քո սիրուն,
Ով ամեն վայրկյան սպասում է քո գալուն,
Որպես սիրո ապացույց դու նվեր ես փնտրում,
Եվ այդ նվերը քո կրծքում է բաբախում:
Գիտեմ
Գիտեմ
Կուզեի ապրել մի քաղաքում որտեղ լույսեր էլ չէին լինի,
Որտեղ աչքերի քո փայլից ելած ճամփեք էլ չէին գծի,
Ու չնայած որ էս անգամ կարամ և ես էլ սխալ լինեմ,
Բայց դժվար թե կարանամ աչքերիդ պես ջինջ ապրեմ:
Մեկ-մեկ թեկուզ առանց ձայնի փորձեմ դարձնել քեզ մի քիչ այլ,
Բայց ամենում այդ կարևոր է անես թեկուզ փոքրիկ մի քայլ,
Ցանկանում եմ ես ապրել այնտեղ ուր շունչդ է օդում,
Բայց արանքում ես քեզ կասեմ մեկ-մեկ ես քեզ չեմ հասկանում:
Ու թեև երբեմն մենք տարօրինակ ենք մեզ թվում,
Վստահորեն ես քեզ կասեմ դա մենակ մենք ենք հասկանում,
Լինում ա, որ բառերը ես հեռու անհետ եմ կորցնում,
Մի բան լավ դու իմացի, թթվածինն ես իմ կյանքում:
Մարդիկ շատ են խորանում դեսից-դենից ու ստեղ-ընդեղ,
Բայց նրանք չեն հասկանում այն ինչ միասին ենք մենք ստեղծել,
Ու, եթե ինձ հարցնեն, թե մինչ էս ուր եմ եղել,
Ես վստահ, շատ վստահ կասեմ շուրթերին եմ քո հալվել:
Մյուզիք
Մյուզիք
Չես գտել դեռ նրան, չես գտել ինքդ քեզ,
Փոսերն այս քաղաքի՝ հարազատ քեզ դառած,
Շարունակում ես քո ճամփան, ականջներդ դու փակած.
Մյուզիքը բարձր միացրած՝ մտքում երգը երգելով,
Բառերը լուռ գոռալով, բասերից դողդղալով:
Մյուզիքը քեզ՝ վերցնում տանում ա վերև,
Մյուզիքը քեզ՝ ստիպում ա, որ ապրես,
Մյուզիքը դու՝ դարձրել ես թմրանյութ,
Մյուզիքի մեջ՝ չարժի էլ փնտրես սուտ:
Մյուզիքում ես՝ դիսթը միացրած առաքյալ,
Մյուզիքում դու՝ գրիֆիս վրա արած սլայդ,
Մյուզիքից լավ՝ չկա ոչ մի թմրանյութ,
Դե թմրի մի հատ՝ թռնենք միասին հեռու:
Նոտաներով դու շնչում ես, համերգներին դու ապրում ես,
Դիսթի ձենից թուլանում ես, ծնկներդ են քո դողում,
Համերգի վախտ քո աչքերը, ինձ հանգիստ չթողեցին,
Շարժումներդ, ակկորդներս՝ միասին խառնվեցին:
Մյուզիքը քեզ՝ վերցնում տանում ա վերև,
Մյուզիքը քեզ՝ ստիպում ա, որ ապրես,
Մյուզիքը դու՝ դարձրել ես թմրանյութ,
Մյուզիքի մեջ՝ չարժի էլ փնտրես սուտ:
Մյուզիքում ես՝ դիսթը միացրած առաքյալ,
Մյուզիքում դու՝ գրիֆիս վրա արած սլայդ,
Մյուզիքից լավ՝ չկա ոչ մի թմրանյութ,
Դե թմրի մի հատ՝ թռնենք միասին հեռու:
Երևան
Երևան
Ձեր շենքի տանիքի եզրին կանգնած
Նայում ես քաղաքին հայացքով սիրահարված,
Հրաժեշտի մտքերը մատներ են,
Որ սեղմում են քո կոկորդը։ Գլխիդ միջի միակ որդը
Չի գտնում իր տեղը քո ուղեղում,
Մի հատ էլ ծխեցիր, երկրորդն ես կպցնում:
Կուտակված հարցերի քանակը ... քոռ դանակ ա,
Ուզում ես գոռաս, բայց բերանդ փակ ա,
Շնչում ես սառը օդը, քաղաքիդ հոտը,
Արդեն խեղդում ա կարոտը, բայց դեռ ստեղ ես
Հետ ճանապարհ չկա, ու կամուրջներն են այրված,
Գիտես, որ սենց սխալ ա, բայց ասում ես՝ թքած:
Էս ա քո տունը, քո պատմությունը,
Ուր հարազատ է ամեն մի քար,
Երևանյան տրամադրությունը
Մաժոր մինոր խառնված իրար
Քաղցր հուշերը չեն կշտացնում, իսկ ներկան դառն ա,
Մանկական երազները իրական չեն դառնա։ Խառն ա,
Ամեն ինչ օդում կախ ա, մեջդ վախ կա
Ու մի փոքր հույս, որ կարաս փոխես, սկսես
Մի նոր գլուխ քո պատմության գրքում,
Ստեղ կարևոր ա՝ ում համար ես դու գրում:
Ձեր շենքի տանիքի եզրին կանգնած
Նայում ես քաղաքին հայացքով սիրահարված,
Կարծես ամեն ինչ պատրաստ ա,
Տոմսդ կա, բայց անձնագիրդ դեռ կապուտ ա։
Սուտ ա, որ դրսում դրախտ ա, ճամփեքն էլ՝ հարթ
Նորից սկսելը հեշտ ա, շարունակելն ա բարդ:
Էս ա քո տունը, քո պատմությունը,
Ուր հարազատ է ամեն մի քար,
Երևանյան տրամադրությունը
Մաժոր մինոր խառնած իրար:
Շունչ
Շունչ
Շենքերի պատուհանները քեզ կանչում են, որ ներս գաս
Մոռացած քո խոստումները քեզ ստիպում են լրջանաս
Գիշերվա նայած ֆիլմերը չեն թողնում դու արթնանաս
Մթի մեջ անձայն գոռոցս, քեզ կանչում եմ՝ ինձ հետ գաս
Սիրված քաղաքի մայթերը՝ վաղուց չափչփած
Մարդկանց աչքերը՝ լցված փայլող դատարկությամբ,
Խեղդվում եմ ես մեկ-մեկ անգետ հայացքներից,
Շնչեցնում են քո աչքերը, դարձնում անգիտակից
Քո շնչում, քո հայացքում, քո անհուն աչքերի մեջ
Թթվածին չի հերիքում, մկաններն են թուլանում:
Աննորմալ երևույթներ ու քայլեր շատ շեշտակի,
Վախվխած մարդիկ ու հայացքներ հանկարծակի,
Իրական մոխրագույնից փախնելու մի ձև կա
Քո ձեռքից եմ ես բռնում ու աշխարհից այս կտրվում:
Առավոտ հագած դիմակները փոշոտված
Ձևական խոսքերը կոկորդիդ վաղուց հասած
Կողմնակի ձայները ու լույսերը խավարած
Քո ձայնի ելևէջները, նոտաները չլսված:
Քո շնչում, քո հայացքում, քո անհուն աչքերի մեջ
Թթվածին չի հերիքում, մկաններն են թուլանում:
Գոռալ
Գոռալ
Երբ դու նայում ես իմ դեմքին,
Ես չունեմ խոսքեր:
Երբ դու քայլում ես իմ կողքին,
Իմ սիրտը խոսում է իմ փոխարեն:
Իսկ երբ սիրտս լռում է քո մասին,
Ես ուզում եմ գոռալ:
Գոռալ այնպես, ինչպես երբեք:
Երբ ես նայում եմ քո վրա,
Ակամայից ուզում եմ ժպտալ:
Երբ ես խոսում եմ քո մասին,
Օ, Աստված, սովորեցրու ինձ խոսել զսպված:
Իսկ երբ ես բառեր չեմ գտնում,
Ես ուզում եմ գոռալ,
Գոռալ այնպես, ինչպես երբեք:
Ձեռքդ դիր ձեռքիս մեջ
Եվ մոռացիր ինչ-որ դու գիտես,
Կանք միայն ես և դու,
Մնացածն աղմուկ է անպետք:
Այդ աղմուկի մեջ թաթախված
Մի բան գիտեմ քո մասին,
Որ ուզում եմ գոռալ,
Գոռալ անվերջ մեր սիրո մասին:
Երբ մենք նստած ենք միասին,
Ես հալվում եմ սիրուց:
Երբ դու պատմում ես քո մասին,
Ես ժպտում եմ ու քեզ ընդհատում,
Միգուցե դու դա չես հավանում:
Սակայն մի բան լավ իմացի
Ես ուզում եմ գոռալ,
Գոռալ այնպես, ինչպես երբեք:
Ռաքնռոլը էլ չկա
Ռաքնռոլը էլ չկա
Ռաքնռոլը էլ չկա,
Ռաքնռոլ չի մնացել:
Երկուսով սենյակում լռված
Ես ու դու ենք մնացել:
Ռաքնռոլը էլ չկա,
Երբեք էլ չի էլ եղել:
Երկուսով սենյակում լռված
Կիթառիս հույսին ենք մնացել:
Ռաքնռոլը էլ չկա,
Ռաքնռոլ չի մնացել:
Ղժոցիդ մեջ, քո ձայնի հետ
Ես նրան եմ կորցրել:
Ռաքնռոլը էլ չկա,
Ռաքնռոլ չի մնացել:
Գիշերները յուբկեքի տակ
Ես նրան եմ կորցրել:
Ռաքնռոլը էլ չկա,
Ռաքնռոլ չի մնացել:
Քո շնչի մեջ, աչքերիդ մեջ,
Ես նրան եմ միշտ տեսել:
Ռաքնռոլը էլ չկա,
Ռաքնռոլ չի մնացել:
Համերգի վախտ, իմ դիսթի մեջ
Ես նրան եմ հետ բերել:
Ռաքնռոլը էլ չկա,
Ռաքնռոլ չի մնացել:
Ռաքնռոլը էլ չկա,
Երբեք էլ չի էլ եղել:
Myuziq
Music: FairWind
Words: V. Howeyan
* Bonaparte – words: A. Baghdasaryan
**Yerevan – words: A. Baghdasaryan