Tracklist
Սպիտակ Մազեր / Greying Old
Դատարկ Արկղեր / Empty Boxes
Դատարկ Արկղեր / Empty Boxes
Փնտրում են նրանք ՄԵԾ պատասխաններ
Փոքրիկ փակ արկղում
Փնտրում կոտրված սիրող սրտեր
Ցեխոտ անկողնում
Ինչպես դատարկ արկղեր
Անտեսված ու անպետք
Չունեն տալու հարցեր
Չունեմ հարցեր տալու
Ճանաչում էի մեկին
Հայաստան էր անունը
Ապրում էր փակ սենյակում
Կեսօրին վեր կենում անկողնուց
նստում հայելու դիմաց
Նմանակում էր ուրիշին
Վերջը կորցրեց իրեն
Մեր Փողոցի ծեր պարոնը
Վերջը սովորեց ուտել կատու
Չուներ վաղուց նա գործ
Ուներ դատարկ ստամոքս
Դատարկ Գլխում Փնտրում Հարցեր
Նոր Հանգույցով Լուծում Գտնում
Հա-շիշ / Ha-shish
Հա-շիշ / Ha-shish
Մայահուի կույր սրբերը
Եկել են ինձ տեսության
Բերել վառ գույներով հայացք
Ստվերն ազատության
Մայահուի խուլ համրերը
Գալիս են այցի
Տալիս են ինձ խոսք ու բառ
Շնորհը դատարկ տողի
Հա՛՛շշ
Տեսիլքները ինձ մոտ են հացի
Մղձավանջս դառցնում երազ
նվիրում գունավոր քամի
Մայահուի կույր սրբերը
բերել են ազատություն
Տվել գունավոր հայացք
Ծնել ինձ մանկություն
Մաշված Մտքեր
Մաշված Մտքեր
Մաշված ու հին,
Դատարկ ու սին
Հոգսերով ենք լցրել հոգին
ՈՒ կորցրել:
Պարտված մի խաղ,
Թերի մի կյանք,
Կիսատ, պարապ
Բարքերով ենք թաքցրել մի վանք
Ու մոռացել:
Չափած, ձեված, զբաղված մարդիկ,
Միշտ լուրջ ու անկուշտ,
Գործերով են լցրել մի կյանք
Ու անտեսել:
Պարապ կյանքից հոգնած մարդիկ
Լսել են մեկին, կազմել են մի գիրք:
Բառերով են կորցրել մի միտք
Ու հեռացել:
......Հաստատ......
Զարթոնք / Index
Զարթոնք / Index
Ես քանդում եմ այս բիրտ բարքերը
Քանզի գիտեմ որ դու սիրել գիտես
Նոր կառուցվող մեր այս տանը
Պետք է դու ազատ լինես
Սիրելիս
Նկարում եմ Քո պատկերն այս փողոցում մռայլ
Այս անկյունում որտեղ փոշոտ դեմքեր կան հոգնած
Գողանում եմ ժպիտներ
Կառուցում մի նոր քաղաք
Քեզ համար սիրելիս մեզ համար
Խաբված լքված անոթի
Սիրելիս
Կանչում եմ ձեն չի տալի
Սիրելիս
Արտասվում է ամոթով
Սիրելիս
Ինձ է սպասում կարոտով
1900
1900
1900 ոչ մի թվի օրենքներ են հորինել
հակաժողովրավարական ջոկատ նոր օրենք է կարգել
իրավաբանկան ապարատը ցայժմ
հոշոտում է անմեղին
բռնադատապարտում եք անհապաղ
մի անտերի
արժեքները քո խեղդել են
հենց քո բերանում
հերոսներին քո ձեռքով սպանել
կիսադատարկ քո գրպանում
քաաքագետների խմբակ
հեղափոխություն է հայտարարել
ճորտատիրական համակարգը ցայս
ճորտատիրականով փոխարինել
մշակութահասարակարգը քաք
հանճարեղ է հոյակապ
անընկալունաբանության զոհ
էլիտ ստրկակարգ
ձեռքերում ես բութ մտքերի
ինչ ել փոխես ջան
ինչ ել որ դու փոխես
քեզ չես փոխի
1900 ոչ մի թվի օրենքներ են հորինել
հաստավիզների հսկա բանակ առաջնորդ կարգել
իրավաբանական համաճարակ
բոլորին են դատապարտում
բարոյական փլուզման առաջ կանգնած
ծուռ վիզ մարդու