Tracklist

Քիմերներ

Սև և կարմիր

Դահիճը

Ճանապարհ

Գացե՛ք, տեսե՛ք

Սիրո աղոթք

Քաշվանք

«Քիմերներ»

«Քիմերներ»-ը Ոստան Հայոց ռոք խմբի երկրորդ ստուդիական ալբոմն է՝ ձայնագրված  1996 թվականին Brevis ստուդիայում։ Ալբոմի ձայնագրման ընթացքում աշխատել է խմբի հետևյալ կազմը՝ Արեգ Նազարյան (բաս-կիթառ, դաշնամուր), Դավիթ Մուշեղյան (ակուստիկ և էլեկտրոկիթառ), Լևոն Հախվերդյան (հարվածային գործիքներ), Յոհան Կոստանի (Հ. Կուրղինյան) (վոկալ)։ Բացի «Գացե՛ք, տեսե՛ք» (մշակում) և «Քաշվանք» (խոսք և երաժշտություն Դավիթ Մուշեղյանի) ստեղծագործություններից՝ ալբոմի մյուս գործերի երաժշտության և խոսքերի հեղինակը Արեգ Նազարյանն է։

Նախորդ՝ «Զարթի՛ր որդյակ» ալբոմի համեմատ զգալիորեն նվազել են սինթեզատորային տեմբրերը: Ստեղնաշարային գործիքները գլխավորապես ներկայացված են դաշնամուրով (Քիմերներ, Ճանապարհ, Սիրո աղոթք, Խենթ Երաժիշտ): «Ճանապարհ»  երգում մեծ դեր են խաղում նվագախմբային գործիքները՝ քսիլոֆոն, գալարափող, ֆլեյտա: Ակուստիկ և էլեկտրոնային տեմբրերի համաչափությունը ալբոմին բնական ներդաշնակություն է հաղորդում: 

Երգերի թեմատիկան ևս տարբերվում է նախորդ  ալբոմից․ ռազմաշունչ հայրենանվիրումը զիջում է խոհափիլիսոփայական մտորումներին և այլաբանություններին: Հայրենիքը վերարժևորվում է որպես ոչ միայն հողակտոր, այլև հոգևոր տարածք՝ լի ապրումներով և ընդվզումներով, որտեղ մարդն արարում է և իր առաքելությունը փնտրում:

 

Երգացանկ

  1. Քիմերներ
  2. Անգղի սև թևին
  3. Դահիճ
  4. Ճանապարհ
  5. Գացեք, տեսեք
  6. Սիրո աղոթք
  7. Խենթ երաժիշտ

բոնուս

  1. Քաշվանք
  2. Հրո հեյ հո
Artists
Genres
Release Date
February 3, 1996