Tracklist

Կանչե կռունկ

Գժի հարսանիք

Սարեն կուգայի

Երկու կես

Արշո

Կուգան ու կերթան

Սև կշողաս

Արև է ելել

Տույ

Ամռան գիշեր

Գժի հարսանիք

«Բամբիռ» հայկական ֆոլկ-ռոք խումբը բազմաշնորհ արտիստների օրրան Գյումրիից է․ 4 տասնամյակ է ինչ գոյություն ունի, նրա կազմում հանդես են եկել գրեթե 50 երաժիշտներ։ Այժմ խումբը համալրում են ավագ Բամբիռի ժառանգորդները։ 

«Գժի հարսանիք» ալբոմը թողարկվել է   2020 թ-ի հուլիսի 8-ին, ներառում է 10 երգ, բոլորը հայերեն։ Ալբոմը ձայնագրվել է հետևյալ կազմով․ Ջագ (Գագիկ Բարսեղյան՝ ակուստիկ կիթառ, վոկալ), Նարեկ Բարսեղյան (կիթառ, վոկալ), Արման Քոչարյան (բաս-կիթառ, վոկալ), Արիկ Գրիգորյան (ֆոլկ կիթառ, ֆլեյտա, վոկալ), Վարդան Փարեմուզյան (թմբուկներ, վոկալ), Մար Մարգարյան (քանոն), Աննա Քերոբյան (վոկալ), Ղազար Թեքնեջյան (վոկալ), Գրիգոր Դավթյան (դհոլ, հարվածայիններ) և Քրիստին Եղիազարյան (վոկալ)։ 

    «Գժի Հարսանիքն» առանձնահատուկ է երաժշտական գործիքների բազմազանությամբ ու դրանց միահյուսման շնորհիվ բոլոր երգերում հայկական կոլորիտի ստեղծման առումով: Ալբոմի երգերից շատերը ժողովրդական մեղեդիների վերամշակումներ են՝ «Կռունկ», «Սարեն կուգայի» (Կոմիտաս), «Ամռան գիշեր» (Հայրիկ Մուրադյան), «Կուգան ու կերթան» (Ջիվանի): Այլ երգերում նույնպես առկա են ժողովրդական մեջբերումներ. օրինակ՝ «Արև է ելել» երգում «Տասներկու ոտ» պարեղանակն է օգտագործված, «Տույ» երգում «Ես խմած եմ, վերեն կուգամ, աներանցս տնեն կուգամ» կատակերգի տեքստը:  

Ալբոմի անվանական երգի ներշնչանքը ըստ հեղինակ Նարեկի հարսանեկան կենացներն ու սովորույթ դարձած արտահայտություններն են: Ալբոմի երգերում խաղարկվում են ավանդական ծեսի և մերօրյա ընկալման երբեմն անհեթեթ դրսևորումները:  Ինչպես ասել է հենց Նարեկը․ «Մարդիկ պարտք են վերցնում, վարկ են վերցնում, կանչում են մարդկանց, ում երբեք չեն տեսել… էնպիսի բաներ են ասում, մենակ հարսանիքին կլսես ու էդպիսի ֆրազերից հավաքեցինք տեքստի հիմքը»։ 

 

    Բամբիռի «Գժի Հարսանիք»-ը հայության մշակութային ու հոգևոր կարևոր արժեք է։ Այս և նմանատիպ երգերի ու խմբերի ստեղծագործական գործունեության շնորհիվ միայն հայ ազգին կարող է փոխանցվել հայկականի/ավանդականի ժամանակակից իրական ընկալումն ու տարբերակումը կեղծ հայկականից։

 

Ալբոմի երգացանկը

1․ Կռունկ

2․ Գժի Հարսանիք

3․ Սարեն Կուգայի

4․ 2 կես

5․ Արշո

6․ Կուգան ու Կերթան

7․ Սև Կշողաս

8․ Արև է ելել

9․ Տույ

10․ Ամռան գիշեր

Artists
Genres