Tracklist
The Soil
The Soil
Տամ շունչ, շունչը փռիր մեռած հանդին, լեռից անդին,
Թո՛ղ լավանա վերքդ խորին, թո՛ղ լավանա:
Տամ ջուր, ջրով ցողիր հողդ առատ, առ Արարատ,
Թո՛ղ հագենա սիրտդ վհատ, թո՛ղ հագենա:
Տամ հուր, հրով այրիր ահդ վարար, պահդ խավար,
Թո՛ղ լուսանա միտքդ արար, թո՛ղ լուսանա:
Վե՛ր ել, ա՛ռ գութանդ ու վարիր, արարիր,
Թո՛ղ նորեն շիվ տա բարին, թո՛ղ նորեն:
Վե՛ր ել, ա՛ռ երգերդ ու շաղիր ու շողիր,
Թո՛ղ նորեն հոգիդ տաղի, թո՛ղ նորեն:
Կանգնել են ժայռերը՝ կամար-կամար,
Կապել են թևերը՝ դալար-դալար,
Հառնել են դաշտերը՝ խումար-խումար,
Դառել են օրրան ինձ ու քեզ համար:
Դե՛, ե՛լ, տերը եղիր քո հողի, քո տեղի,
Տու՛ր ուժը քո հողի դողին, տու՛ր ուժը քո…
Կանգնել են ժայռերը` կամար-կամար,
Կապել են թևերը` դալար-դալար,
Հառնել են դաշտերը` խումար-խումար
Դառել են օրրան ինձ ու քեզ համար:
Ա՛ռ, տնկիր վազերը խաղողի,
Հար մարիր հույսերը ոսոխի:
Դե՛, ձայնե՛ք, տվե՛ք ձեն-ձենի,
Դե՛, զարկե՛ք, բռնե՛ք ձեռ-ձեռի:
Կանգնել են ժայռերը` կամար-կամար,
Կապել են թևերը` դալար-դալար:
Տե՛ս, հասել է արտը ցորենի,
Քեզ պարզել է ափը ծիրանի:
Դե՛, ձգի՛ր արմատդ հողին,
Դե՛, նորից գտի՛ր քո հոգին:
Կանգնել են ժայռերը` կամար-կամար,
Կապել են թևերը` դալար-դալար,
Հառնել են դաշտերը` խումար-խումար,
Դառել են օրրան ինձ ու քեզ համար:
Դե՛, ձայնե՛ք, տվե՛ք ձեն-ձենի,
Դե՛, զարկե՛ք, բռնե՛ք ձեռ-ձեռի:
Դե՛, կանգնե՛ք՝ ժայռերի պես՝ հոգով արևառ,
Դե՛, ելե՛ք՝ առեք ուժը հողից հոգեվառ:
The Spring
The Spring
Սարիցը գարունը իջել ա ինձ վրա,
Սրտումս արյունը եռում ա, ա՜յ տղա,
Խաղ կուզեմ, պար կուզեմ, էլ ի՞նչ ուզեմ, ա՜յ տղա,
Սիրտ բանամ, միտ բանամ, էլ ի՞նչ բանամ, ջա՜ն տղա:
Բառերդ՝ դիփ-շիտակ,
Աչք-ունքդ՝ հուր կրակ,
Շուրթերդ՝ ալ սուտակ,
Մեջք ունես` ձիգ, բարակ:
Սիրտս գցիր, ա՜խ, դողը,
Ես եմ քեզի առնողը,
Նստեմ անեմ թամաշա,
Քու ձեռիցը հալա-մաշա:
Ա՜խ, վարդի պես բացվել եմ,
Ա՜խ, բոլորին անցել եմ,
Ա՜խ, թե հիմի անց կենաս,
Ա՜խ, թե երեսն իմ տենաս:
է՜լ մտիցդ դուրս չեմ գա,
Է՜լ մոտիցդ տուն չեմ գա,
Է՜լ կողիցդ դեն չես տա
Է՜լ հոգուցդ վար չես տա:
Սարիցը գարունը իջել ա ինձ վրա,
Սրտումս արյունը եռում ա քո վրա,
Երգել կուզե՞ս, պարել կուզե՞ս, էլ ի՞նչ կուզես, ա՜յ աղջիկ,
Սիրտդ բանա, հոգիդ բանա, էլ ի՞նչ բանաս, ջա՜ն աղջիկ:
Արի ձորումը պարենք,
Բալի հորումը արբենք,
Մթին մի ճրագ վառենք,
Ծեգին մի հնար ճարենք:
Ամպը՝ մեզի հովանի,
Ճամփեն մեր նա մով անի,
էրկու սրտրեր՝ թևանի,
Կապի իրար, մեկ անի:
Գարունը վառում ա,
Ա՜խ, սիրտը իմ էրում ա,
Արունը եռում ա,
Ա՜խ, միտը իմ գերում ա:
Անունս գարուն ա
Անունս քո սրտում ա,
Անունս սիրել ես,
Անունին իմ տիրել ես:
Hoy-Nay
Hoy-Nay
Երբ դու գաս ինձ նվեր բեր քո շնչից արև,
Խաղերը լազուրի, գարունքը Լալվարի:
Հոյ-հոյ-հոյ, մորմոքիր,
Հոյ-հոյ-հոյ, չմրսեմ,
Հոյ-հոյ-հոյ, օրորիր,
Հոյ-հոյ-հոյ, որ քնեմ…
Երբ դու գաս ինձ նվեր բեր քո շնչից արև,
Խաղերը լազուրի, գարունքը Լալվարի:
Երբ գաս, դու հետդ բեր հոգուց հանած ծիվեր,
Շողերը մետաքսի, զոլերը Արաքսի:
Տուր, որ ինձ քող անեմ, մուրազիս զով անեմ,
Հոգուս տապը մարեմ, սրտիս յուղը հալեմ:
Հոյ-հոյ-հոյ, մորմոքիր…
Հոյ-նայ, հոյ-հոյ, նայ-նայ…
Դայլայլդ ամբարեմ, երբ հավքերը լռեն,
Կրակդ վառ պահեմ, արևից վառ պահեմ:
Մարմինդ մարմարե մարմաջից կմանեմ,
Պատկերը քո լուսե կարոտից կհյուսեմ:
Հոյ-հոյ-հոյ մորմոքիր…
Հոյ-նայ, հոյ-հոյ, նայ-նայ…
I…Am
I…Am
Mellow down the bulb now when we don’t need it glow.
Open up the door that leads us so far below.
Going all around, falling in and out,
Leaning on tomorrow – all the same, just a game.
I am not who I am! Did you give me this name?
In a blink of an eye all is dimmed in a cry – Aaah!
Glances through the ashes of the reality.
Cases I have filled with hopes of what I could be.
Staring from the corner at me – my memories.
Bearing heavy curtains on them – my melodies.
Looking through the past I see the one like me…
– If you’re there, give me a sign, are you alive? – Aaah!
Did I let you change my world?
Did I ask for what you brought?
Well it’s time to revive the mine!
Անուշ ձայնիս դու չես դիմանա,
Հեռու-հեռուներից ես քեզ համար դառնամ երգ՝ մանանա,
Լսես՝ սիրտդ հիշի, դառնանա,
Փուշ ու փշոտ լեզուդ համն իմ ուզի,
Տեղս նա չիմանա:
Դոշիս խալը դու մի մոռանա,
Հեռու-հեռուներից կգա անուրջներում քո դիվանա,
Բռնել ուզես՝ կորի, վերանա,
Կամուկացում մնա հոգիդ,
Լալ ու անբառ նա հեռանա:
Nane
Nane
Little Nane,
She was sweet and kind.
Little Nane,
She was clean and white.
Little Nane,
A long way behind.
Little Nane,
Flourishing and bright.
But she was caught in storm,
Lost her way, lost her home,
Not a man to lean on,
Naked and alone.
Empty walls, deeper falls,
Gloomy roads, fully holes.
Fighting off misery,
Drifting over history.
Who will now take care of you,
Little beauty?
Who will give his dress to you,
Little cutie?
Wretched and petrified,
Blighted and horrified,
Prayers said in her mind,
Hoping for a light to find.
Oh, my dear Lord, do you see her cry?
Do you have remorse for what you have allowed?
Oh, my dear Lord, where is your reply?
Will you blame the sinner?
Alone, she is alone…
Will she ever return home?
Don’t give up, I’m with you,
Leave the grudge fretting you,
You can stand, you can smile,
Not on Him alone rely!
I will now take care of you,
Little beauty!
I will give my dress to you,
Little cutie!
Now revive, I’m with you,
Keep the strength, that’s in you!
Try to stay proud and high,
Spread your light that’s so benign!
Oh, my dear Lord,
Do you see her raise
Full of hope?!
Oh my dear Lord,
This did you aspire,
To make her strong?!
Little Nane,
She is clean and white.
Little Nane,
She is now strong and bright…
Silence
Silence
Silence, patience,
Listening to my inner belief – conscience.
Thinking twice, speaking wise,
Clarity to resist, to reduce tension.
Peaceful mind, so refined…
Bussing, fuzzing all around in my head, screaming loud,
Keeping cheating, reaping all I found, what I found.
Dizzy-busy faces,
Witty-bitty graces,
Horny-corny places.
Can I just slip out and disappear?
How to be? Where to be? Why to be? What to be? Who to be?
I can stand higher than all of them,
I can afford not being fake!
A little effort to do my step,
A little better to get!
Staying calm… How hard it is
To gain back my bliss!
Silence, patience,
Elevating my soul in a serene motion.
Bussing, fuzzing…
Oh, how hard I’m trying now
To gain back my bliss.
Silence, paience,
Listening to my inner belief – conscience.
…. How hard it is to gain back my bliss.
Silence, patience,
Elevating my soul in a serene motion.
Shshshsh…..
Foxy
Foxy
Morning sight shedding light on my face,
Glass of wine – I am fine, have no mace.
Crawling lure to be sure you are here.
Calling out in a doubt – can you hear?
You know how much I hate
Burning traces of your trait,
Though when I am with you,
I’m your drug when you are blue.
I’ll embrace you kindly throughout the lifetime you give to me,
I’ll impress you highly when you do not expect it from me.
I can’t stand your cigarette smoke,
Taste of bear on your tongue,
Though I think to break through,
I get drunk from kissing you.
Though I’m using many “I”s, you do feel I am nice – I’m caring.
My devotion – as a sacrifice totally on the house – I’m paying.
I’m begging for some tolerance – understanding me.
I’m asking to indulge my whims, coz you’re needing me.
Slyly move, wily groove, creeping tricky to behoove you, my dear,
Charming auburn to allure you in a maze, set ablaze, to amaze.
Only we, only you – elation you never knew, oh my dear.
I’m every merit in you
If not counting one or two,
You’re all merits in me,
If not counting two or three.
Give me all that you have,
Give me more than you can have.
Give me all that you are,
Give me more than what you are.
The River
The River
Գետակը զիլ վազում է, նազ գալիս,
Ափի քարը խուտուտ է տալիս,
Հատակը լի ավար ու քար առած՝
Սահում է նա քամուն ընդառաջ:
Պարապ ու սարապ ու պարապ ու սարապ է, ռա-պա-պամ
Պարապ ու սարապ ու պարապ ու սարապ, պա-պամ…
Կուժ ու կուլա առնեմ գնամ մոտը,
Մի կում անեմ, փոխեմ իմ օդը,
Փարվեմ ափի կանաչ, սիրուն խոտին,
Քնեմ անուշ-անուշ էս տոթին:
Պարապ ու սարապ …
Վարարահուն, բարալիկ մի առու
Խաղ է անում թփերի հետ դալարուն,
Թե համոզես, կտանի քեզ հեռու`
Ծիփ ու ծփան ջրերով իր վարարուն:
Զար ու զըրընգ, գնա հասիր քո ծովին,
Զիլ ու զուլալ քո ծովի ափերին:
Զար ու զըրընգ, գնա մտիր քո ջրեր,
Զիլ ու զուլալ ջրերիդ ալիքներ:
Վարարուն, վարարուն, վարարուն քո սրտում
Գորովեմ հոգին իմ, գորովեմ,
Թավալուն, թավալուն, թավալուն քո գրկում
Բոլորեմ օրերս, բոլորեմ…
Գալարուն, գալարուն, գալարուն քո խորքում
Փարատեմ գիշերս, փարատեմ…
Պարարուն, պարարուն, պարարուն քո բովում
Նորոգեմ հուշերս, նորոգեմ…
Զար ու զըրընգ, գնա հասիր քո ծովին….
Ամեն քարի, սարի, թփի տակը
Գլոր-մլոր մի երգ է հյուսել,
Ծառ ու ծաղիկ, մոռ ու մամուռ բակը
Ջրիկ-մրիկ իր պարն են տեսել:
Պարապ ու սարապ …
Վարարահուն բարալիկ մի առու
Խաղ է անում թփերի հետ դալարուն,
Թե համոզես, կտանի քեզ հեռու,
Ծիփ ու ծփան ջրերով իր վարարուն:
Զար ու զըրընգ, գնա հասիր քո ծովին…
Վարարուն, վարարուն, վարարուն քո սրտում …
Հեյ-վա~խ, ես էլ քո պես` գիժ ու խելառ,
Ափերը քո բաց, ինձ էլ հետդ տար:
Հեյ-վա~խ, ես էլ քո պես` գոռ ու համառ,
Թևերը քո բաց, քու՜յր իմ, սիրաբար։
You Hear
You Hear
Չէ՞ որ դու լսում ես,
Լսիր, ես խոսում եմ,
Նայիր, ես վազում եմ,
Վազիր, ես հասնում եմ:
Չէ՞ որ դու լսում ես,
Լսիր, ես խոսում եմ:
Ամուր կապված մի ճոպան,
Դու՞ ես, թե՞ դու չես վրան,
Լարախաղաց, թե՞ չոբան,
Դու չե՞ս, թե՞ դու ես վրան:
Քո թրծված մտքերը
Այլ հեղինակից են,
Քո ծեծված բառերը
Անտեր հասցեից են:
Ի՞նչ է քո ուզածը,
Չունես քո ստեղծածը,
Ես արդեն գոռում եմ,
Չէ՞ որ դու լսում ես:
Օդից կախված ձիգ լարեր,
Որ քեզ ստիում են պարել.
Ձեռ ունես՝ ծափ չի տվել
Բառ ունես՝ խոսք չի դառել:
Ականապատ գետին, զգույշ քայլիր` չպայթես, տրաքես:
Ականապատ երկինք, զգույշ անցիր, որ չայրվես, չվառվես:
Na Ne
Դոգմայի երրորդ ստուդիական ալբոմը՝ NaNe-ն ձայնագրվել է 2016 թվականին՝ Dogma ստուդիայում։ Ալբոմի ձայնագրման ընթացքում աշխատել է խմբի հետևյալ կազմը՝ Զառա Գևորգյան (վոկալ), Հենո Գրիգորյան (կիթառներ), Վարդան Գրիգորյան (բաս կիթառ, ստեղնաշարային գործիքներ), Գոռ Ավետիսյան (հարվածային գործիքներ)։ Երաժշտության հեղինակն է Հենո Գրիգորյանը, տեքստերի հեղինակը՝ Զառա Գևորգյանը, ալբոմի պրոդյուսերն է՝ Վարդան Գրիգորյանը։ Ալբոմի ձայնագրմանը մասնակցել են մի շարք հրավիրյալ երաժիշտներ.
Արտո Թունջբոյաջյան (վոկալ «Գարունը» երգում)
Դերիկ Վարդումյան (վոկալ «Գետակը» երգում)
Տիգրան Պետրոսյան և Սերժ Մելքոնյան (բեք-վոկալ «Հողը» երգում)
Mix & Mastering-ը՝ Սերժ Մելքոնյանի և Կարեն Չիլինգարյանի։
Ալբոմի շապիկի դիզայնը՝ Արտաշես Ստամբոլցյանի։
Ալբոմի անվանումը պատահական աղջկա անուն չէ. այն բաղկացած է հայերենի արական և իգական սեռերի համար հնում գործածվող դերանուններից (Նա+Նե) և այլաբանորեն խորհրդանշում է ազգային ինքնագիտակցման ու ինքնաճանաչողության վերածնունդ:
- Հողը / The Soil
- Գարունը / The Spring
- Հոյ-Նայ / Hoy-Nay
- I…AM
- Nane
- Silence
- Foxy
- Գետակը / The River
- Դու լսում ես / Do You Hear